Անգլիացի հայտնի երգիչ Էդ Շիրանը ներկա է եղել հայազգի հայտնի երաժիշտ, System Of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանի նկարների ցուցահանդեսի բացմանը, որը տեղի է ունեցել այսօր՝ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում։ «Գրեմմիի» դափնեկիր ամերիկահայ երաժիշտը բրիտանացի երգչի հետ համատեղ լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից գրել է․

«Շնորհակալ եմ Էդ Շիրանին եւ, առհասարակ, բոլորին, ովքեր ներկա գտնվեցին իմ Kiwi in Pangea ցուցահանդեսի բացմանը։ Կհանդիպենք ուրբաթ օրը՝ Վելինգտոնում»։

Սերժ Թանկյանի Kiwi in Pangea շարքի կտավներից յուրաքանչյուրը ներկայացված է իր երաժշտական ուղեկցությամբ։ Այդ միջոցով Թանկյանը թույլ է տալիս իր նկարներին հնչել իր իսկ ստեղծած երաժշտության ձայներով։ Այցելուներին խորհուրդ է տրվում ցուցահանդեսին այցելել իրենց իսկ ականջակալերով, որպեսզի կարողանան վայելել իրենց հետաքրքրող նկարին կից երաժշտությունը՝ Arloopa անվճար հավելվածի միջոցով։
«Երբ ես նկարում եմ, ինձ ազատ եմ զգում։ Իմ ձեռքերը, պարզապես, շարժվում են այն ուղղությամբ, որով պետք է գնան։ Ես չեմ մտածում, թե ինչ եմ անում։ Որպես երաժիշտ եւս երբեք չեմ իմանում, թե ինչ եմ անում։ Ես, պարզապես, միշտ ստեղծագործել եմ եւ վստահ եղել իմ ստեղծածի մեջ, քանի որ գիտեմ, որ ամեն բան ճիշտ տեղից է գալիս։ Ես դեռ այն փուլում եմ, որտեղ անդադար զարմանում եմ արդյունքից: Ես կորել եմ այս հետախուզական, գեղեցիկ, գունեղ աշխարհում, որին շնորհակալ եմ»,-Artnow.nz-ին ասել է արտիստը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ