«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«9-րդ երկնքում»․ հայտնիների «սիրառատ» խոստովանությունները (ֆոտո/վիդեո)

18:25, 14 փետրվարի

Այսօր սիրառատ է ամենուր՝ օդում, սրտում, մարդկանց հոգիներում ու ինստագրամյան էջերում։ Որքան էլ ասում ենք, որ սերը պետք է խոստովանել ամեն օր, իրականում, ամենաէմոցիոնալ խոստովանություններն արվում են հենց սիրո տոներին։ Այսօրվա տոնի՝ Սուրբ Վալենտինի խորհուրդը, զգալիորեն արտահայտվեց նաեւ հայ հայտնիների ինստագրամյան էջերում։ Սիրահարները շնորհավորեցին միմյանց, իսկ իրենց սիրուն դեռեւս չգտած հայտնիները կիսվեցին սիրո մասին իրենց մտորումներով։

NEWS.am STYLE-ի աչքից չեն վրիպել այդպիսի գրառումներից մի քանիսը։

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը,  օրինակ, սիրառատ կոլաժ է հրապարակել ամուսնու՝Կարեն Մամիկոնյանի հետ․ «Չեմ ցանկանում լինել մեկ ուրիշ վայրում»՝ այսպիսի ռոմանտիկ գրառմամբ է նա վերնագրել լուսանկարը։

331072854_1392944801524652_246624846079798614_n.jpg (66 KB)

Սիրելիի հետ համատեղ լուսանկարով կիսվել է նաեւ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։ Լուսինեն շնորհավորել է հետեւորդներին սիրո տոնի առթիվ ու գրել,-«Այսօրը մի տեսակ ավելի ու ավելի է կապում զույգերին։ Հասկանում ենք, թե ինչքան ենք սիրում իրար, գնահատում իրար եւ զգում իրար։ Սերը հավերժության խորհրդանիշ է, որը հավերժ պահապան է մեզ»։

326279979_1227195481215855_5393395972630956616_n.jpg (92 KB)

«Իմ կյանքի սեր»՝ Անդրեն էլ այս խոսքերով ու ռոմանտիկ հոլովակով է շնրհավորել սիրելիին՝ Անի Օհանյանին: Տեսանյութում երգիչը կիսվել է իրենց կյանքի ամենաջերմ դրվագներից մի քանիսով, որոնք ներկայացրել է Մայքլ Բուբլեի կատարմամբ Love երգի ներքո:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)


Զարուհի Բաբայանը կոչ է արել ավելի հաճախ խոսել սիրո մասին՝ դրա էներգիան տիեզերք հասցնելու համար,-«Սուրբ Սարգիս, Վալենտին, Միամսյակ․․․Կարծես՝ այս շրջանում պետք է ավելի շատ խոսենք սիրո մասին։ Շատ հնարավոր է՝ բոլորիս դրական էներգիան հասնի տիեզերք եւ, վերջապես, քամիները խաղաղություն եւ հանդարտություն բերեն բոլորիս կյանք»,-ամուսնու հետ համատեղ լուսանկարը մակագրել է երգչուհին։ 

326718464_3557095574522759_1805584040646238865_n.jpg (138 KB)

9-րդ երկնքում՝ ահա, թե ինչպես է իրեն զգում պարուհի Սոնա Եսայանը ամուսնու՝ ստենդափեր, հաղորդավար Գրիգ Գեւորգյանի կողքին։ «9-րդ երկնքում սավառնում եմ իմ Վալենտինի հետ»,-հրապարակմանը կից գրել է Սոնան։

326316099_552530036974597_1150216627305745616_n.jpg (125 KB)

«Միշտ սիրենք ու լինենք սիրված»՝ մաղթում է երգիչ Տյոմը՝ հրապարակելով իր եւ սիրելիի՝ Էմմա Հովհաննիսյանի լուսանկարը։ 

326494705_528062112646515_3609773820141557886_n.jpg (79 KB)

Երգիչ Արամ mp3-ն, որն օրերս է թողարկել իր «Լսիր» երգի տեսահոլովակը, այսօր այն ներկայացրել է կնոջ՝ Աննայի հետ լուսանկարով։  «Շնորհավոր բոլոր սիրահարների տոնը»,-ինստագրամյան հրապարակման ներքո գրել է երգիչը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Aram Mp3 (@aram_mp3)

Nemra խմբի վոկալիստ, կիթառահար Վանը նշել է, որ Վալենտնի տոնը սիրում է միայն Փոլ ՄաքՔարթնիի My Valentine երգի համար։ Երգիչը կիսվել է երգի իր cover տարբերակով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Van Nemra (@van.nemra)

«Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանը Սիրո տոնին նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ խորհրդանշական՝ կարմիր գույնի զգեստով։ «Եվ ինչքան էլ պնդենք՝ գեղեցկությունը  կփրկի աշխարհը, աշխարհում ամեն ինչ ոչինչ է առանց սիրո։ Ուզում եմ՝ այս միտքը եւս տարածվի։
Սիրող  եւ սիրված մարդիկ ամենաբարի, երջանիկ եւ դրականը տարածող մարդիկ են»,-գրել է մոդելը։ Ֆոտոշարքի հեղինակն, ի դեպ, լուսանկարիչ՝ Վահագ Ավանեսյանն է։

330816305_519141456990245_3154877431537082227_n.jpg (36 KB)

330985461_509542897770474_41989102627302252_n.jpg (34 KB)

Մեկ այլ գեղեցկուհի՝ «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանը, կիսվել է, թե ինչու է, իսկապես, հավատում սիրուն․ «Սիրուն հավատալու իմ միակ պատճառը սիրելու իմ ձեւն է։ Շնորհավոր Վալենտին, սիրելի մարդիկ»,-ռոմանտիկ լուսանկարին կից գրել է մոդելը։ 

326399407_2968129306815649_1273195070767827151_n.jpg (98 KB)

326444074_1241871273419657_3118186972088943600_n.jpg (96 KB)

Իսկ, ահա, ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հումորային մոտեցում է ցուցաբերել տոնին։ Նա հղի կնոջ հետ հոլովակ է հրապարակել ու գրել՝ «С Днём святого армянина! Սեր՝ բոլորիդ, ու շատ թող լինի դրանից»։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել