TikTok-ում «գեղեցիկ աղջկա անեծքը» հեշթեգը մեծ թափ է հավաքում։ Այս հայեցակարգը հարցեր է առաջացնում ժամանակակից հասարակության աչքերում գեղեցկության ստանդարտացված բնույթի վերաբերյալ: Գրում է Star-ը։
Թեեւ գեղեցկությունը հաճախ դիտվում է որպես արտոնություն, ոմանց համար այն կարող է ավելի շատ անեծք թվալ: «Գեղեցիկ աղջկա անեծքը» հեշթեգը TikTok սոցիալական ցանցում հավաքել է գրեթե վեց միլիարդ դիտում։ Համացանցի օգտատերերի կողմից հրապարակված հազարավոր տեսահոլովակներում նշվում են այն «խնդիրներն ու անհարմարությունները», որոնց նրանք բախվում են որպես «գրավիչ» մարդիկ:
TikTok-ի ամերիկացի օգտատեր Շայ Լին մի տեսանյութում, որն ունի մոտ 35,000 դիտում, խոսում է այն մասին, թե ինչպես է իր արտաքինն ազդել իր սոցիալական կյանքի վրա, մասնավորապես, թե ինչ դժվարությունների են բախվում գեղեցիկ մարդիկ, եւ թե ինչպես «գեղեցիկ աղջիկ լինելու արտոնությունը» այնքան էլ նախանձելի չէ:
@shye.lee Replying to @sdlittlelady original sound - Shye Lee
Օրինակ՝ աշխատավայրում գրավիչ մարդկանց ավելի քիչ լուրջ են վերաբերվում, ասում է նա, եւ շատ ավելի հավանական է, որ նրանց «առեւանգեն կամ հարձակվեն նրանց վրա»: Էլ չեմ խոսում ընկերներ ձեռք բերելու կամ նրանց պահելու դժվարության մասին։ Աղջիկը պնդում է, որ իրեն երբեմն խնդրել են այլ կերպ հագնվել, որպեսզի «մյուսներն ավելի հարմարավետ զգան իրենց»։
Էբի Ֆրիդմանը նույնպես խոսում է TikTok-ում «գեղեցիկ աղջկա անեծքի» մասին։ Այն բանից հետո, երբ նա նիհարել է մոտ 20 կիլոգրամով եւ սկսել է հետեւել իրեն, վերաբերմունքի տարբերություն է նկատել շրջապատի կողմից։ Իրականում նրա ֆիզիկական կերպարանափոխությունը կարծես ուղեկցվում էր ամենատարբեր նախապաշարմունքներով։
Նրա խոսքով՝ ուրիշների նախապաշարմունքն այն էր, որ ինքն այնքան էլ խելացի չէր։
Այսպիսով, կինը, ով համարվում է գեղեցիկ, դեռեւս համարվում է մակերեսային, եւ ոչ ավելին: Բայց այս հեշթեգների եւ այս բանավեճերի հետեւում ավելի խորը հարց է թաքնված՝ ի՞նչ ենք հասկանում «գեղեցիկ» ասելով: Ի՞նչն է մարդուն դարձնում «ավելի գեղեցիկ», քան մյուսին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն