Յուրաքանչյուր երկիր ունի ավանդույթներն ու սովորույթները, որոնք կարող են տարօրինակ լինել օտարերկրացիների համար: Եվ Հայաստանը բացառություն չէ։ NEWS.am STYLE-ը որոշել է պարզել, թե տեղական որ ավանդույթներն են տարօրինակ կամ զվարճալի թվում մեր երկրի հյուրերին։
Համբուրվելն ու ձեռք բռնելը
«Այտին համբույրն ու թեթեւ գրկախառնությունը Հայաստանում ընկերներին ողջունելու սովորական միջոց է: Կարելի է մտածել, որ նրանք ամիսներով կամ տարիներով չեն հանդիպել, բայց միեւնույն ժամանակ հնարավոր է նրանք միասին ճաշել են նույն օրը։ Իհարկե, եթե դուք առաջին անգամ եք հանդիպում մարդուն, ապա ձեռքսեղմումը կամ պարզապես «բարեւ, ուրախ եմ ծանոթության համար», լավ է, բայց քնքշանքի պատրաստ եղեք, երբ մի փոքր ավելի լավ ճանաչեք մարդուն»: Նշվում է, որ կանայք «հաճախ բռնում են միմյանց ձեռքերը»։ «Դա նշան չէ, որ նրանք հարաբերությունների մեջ են. ուղղակի սովորական միջոց է մտերիմ ընկերների համար՝ սեր դրսեւորելու»։
Անձնական հարցեր տալը նորմալ է
Հայերը բաց են եւ կողմ են պարզ հաղորդակցությանը։ Երբեմն դա կարող է նշանակել, որ նրանք շատ անձնական տարածք չեն թողնում: «Տեղացիները նախընտրում են խոսել միմյանցից մոտ հեռավորության վրա։ Ընդունված է նաեւ անձնական ու մանրամասն հարցեր տալը։ Սա միանգամայն նորմալ պահվածք է երկրում եւ կոպիտ չի համարվում»։
Հյուր քաղցած գնացեք
«Հայերը հյուրընկալ են եւ սիրում են տանը հյուրեր ընդունել, հատկապես օտարերկրացիներին, որոնց, ամենայն հավանականությամբ, կդիմավորեն ջերմությամբ ու հնարավորինս շատ ուտելիքներով լի սեղանով: Ավելին, ձեզ «ստիպելու են» փորձել բոլոր ուտեստները։ Տան տերը կնեղանա, եթե չփորձեք սեղանի վրա դրված բոլոր ուտեստները, ուստի խորհուրդ ենք տալիս քաղցած գնալ՝ խայտառակ իրավիճակից խուսափելու համար։
Վճարում են միմյանց փոխարեն
Հայերի յուրահատկություններից մեկն այն է, որ ընկերները վճարում են միմյանց համար։ Եվ ոչ միայն սրճարաններում կամ ռեստորաններում: Մենք խոսում ենք նույնիսկ փոքր բաների մասին, օրինակ՝ ավտոբուսի տոմսի։
Հայերն այնքան հարուստ չեն, որքան իրենց արեւմտյան ընկերները, բայց եթե հայի հետ նստես սրճարանում, ամենայն հավանականությամբ քեզ թույլ չեն տա վճարել հաշիվը կամ նույնիսկ քեզ համար։ Եթե վճարեք, մեծ է հավանականությունը, որ նրանք կվիրավորվեն: Ժամադրությանը միշտ հայ տղամարդիկ են վճարում հաշիվը։
Ծնողների հետ ապրելը նորմալ է
Օտարերկրացիներին տարօրինակ է թվում, որ հայերը դեռ հասուն տարիքում շարունակում են ապրել իրենց ծնողների հետ։
«Չափահաս երեխաները շատ հաճախ ապրում են իրենց ծնողների հետ մինչեւ ամուսնությունը կամ գուցե նույնիսկ իրենց կյանքի մնացած մասը: Ծնողները սովորաբար վճարում են կրթության, ամուսնության եւ իրենց երեխաների կյանքի բոլոր այլ իրադարձությունների համար, որոնք կարող են ամբողջովին օտար լինել շատերի համար աշխարհի արեւմտյան մասում: Ավելին, եթե ինչ-որ մեկը երեխաների հետ մեկնում է Հայաստան, միանգամայն նորմալ է, որ տեղի բնակիչը ներս մտնի, երեխային նվեր ու հարցեր կտա»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով