«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

10 բան, որ պետք է անել մինչեւ Նոր տարի

15:24, 12 դեկտեմբերի

Ամանորը նոր կյանք սկսելու հրաշալի առիթ է, եւ որպեսզի Նոր տարում ամեն ինչ սկսենք «մաքուր էջից», անհրաժեշտ է ամեն վատ բան թողնել անցյալում, մոռանալ վեճերն ու անհաջողությունները: NEWS.am STYLE-ը ներկայացնում է մի քանի քայլեր, որոնք պետք է հասցնել անել մինչեւ Ամանոր:

1. Մոռանալ վատը: Ամանորին նոր կյանք սկսելու գլխավոր նախադրյալներից մեկն այս է: Թողե’ք ամեն վատը հին տարում, մոռացե’ք դժվարություններն ու դժբախտությունները: Աշխատեք տարեմուտը դիմավորել բարձր տրամադրությամբ:


2. Ներել եւ հաշտվել: Ամանորից առաջ անպայման հաշտվեք այն անձանց հետ, ում հետ վիճել եք` ներելով նրանց ամեն բան: Թողե’ք վիրավորանքները հին տարում: 

3. Կատարել խոստումը: Եթե որեւէ մեկին ինչ-որ բան եք խոստացել, ապա կատարեք ձեր խոստումը մինչեւ տարվա ավարտը:

4. Վերադարձնել պարտքերը: Պետք չէ տարին սկսել` չմարելով անցնող տարում կուտակած պարտքերը: Ազատվե’ք այդ բեռից, որպեսզի Ամանորը թեթեւ սրտով դիմավորեք: 

5. Դասավորել դարակը եւ զգեստապահարանը: Տան «ամանորյա մաքրություն» գրեթե բոլորն են անում: Հատակը, ջահը, պատուհանները լվանալու հետ մեկտեղ մի’ մոռացեք կարգի բերել ձեր սենյակն ու ավելորդ բաներից ազատել դարակներն ու զգեստապարարանը:

6. Գնել ամանորյա զգեստ: Ցանկալի է Ամանորը դիմավորել նոր զգեստով, որպեսզի տարին հաջող լինի, ուստի որեւէ գեղեցիկ զգեստ, զարդեր եւ կոշիկ գնեք ձեզ համար:

7. Զարդարել տունը եւ տոնածառը: Ամանորն առանց տոնածառի անհնար է պատկերացնել: Ժամանակ տրամադրեք նաեւ տունը տոնին համապատասխան զարդարելու համար: 

8. Կարգի բերել արտաքինը: Եթե քաշի հետ կապված խնդիր ունեք` աշխատեք նիհարել մինչեւ Նոր տարի: Փոփոխություններ կատարեք սանրվածքում, թարմացրեք ձեր արտաքինը` նոր կերպար ստեղծելով:

9. Նվերներ գնել: Անպայման ձեր սիրելիների համար նվերներ գնեք եւ փաթեթավորեք ամանորյա ոճով: 

10. Դեն նետել անպետք իրերը: Եվ, վերջապես, ազատվեք տան ավելորդ, անպետք ու հին իրերից, որպեսզի Նոր տարում «տեղ լինի» նորերի համար:

 

Շ.Շ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել