Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն անհանգստացած է խելացի երիտասարդ տղաների սեռական կյանքով։
Twitter-ի գործադիր տնօրենն արձագանքել է Բրոնուին Ուիլյամս անունով օգտատերի թվիթին։ Վերջինս մեջբերել է մի ուսումնասիրություն, որում ասվում է՝ 130-ից բարձր IQ ունեցող երիտասարդները «3-5 անգամ ավելի քիչ են» սեքսով զբաղվում, քան միջին IQ ունեցող մարդիկ: «Մտավոր հետամնացության (60) IQ-ով տղաները դեռ ավելի շատ սեքսով են զբաղվում, քան շատ բարձր IQ (130) տղաները»,- գրել է Ուիլյամսը Twitter-ում՝ հավելելով, որ դա «լավ բան չի խոստանում մարդկության համար»: «Շատ է անհանգստացնում», - պատասխանել է Մասկը:
Այնուամենայնիվ, Insider-ը նշում է, որ Ուիլյամսը նկատի ունի 2000 թվականին հրապարակված հետազոտական փաստաթուղթը, որը կոչվում է «Խելացի երիտասարդներ սեքսով չեն զբաղվում»: Հետազոտությանը մասնակցել են 12000 երիտասարդներ։ ԱՄՆ-ում այն անցկացվել է 7-ից 12-րդ դասարանների միջեւ՝ փորձելով պարզել ինտելեկտի եւ սեռական ակտիվության միջեւ կապը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ինտելեկտի բաշխման վերին սահման ունեցող երիտասարդներ ավելի քիչ են հակված սեքսով զբաղվելու, քան իրենց հասակակիցները:
Միևնույն ժամանակ, 2021 թվականին The Archives of Sexual Behavior ակադեմիական ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2009-ից 2018 թվականներին մարդիկ՝ ինչպես դեռահասները, այնպես էլ մեծահասակները, ավելի քիչ սեքսով են զբաղվել:
Հայտնի է, որ Մասկը հաճախակի թվիթ է անում բնակչության կոլապսի մասին՝ պնդելով, որ մարդիկ պետք է անհապաղ բարձրացնեն ծնելիության մակարդակը՝ աղետալի հետեւանքներից խուսափելու համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ