Ի՞նչ ռիթմերի ու տրամադրության ներքո անցկացնել այս շաբաթը: NEWS.am STYLE-ն ամեն երկուշաբթի գտնում է ձեր առաջ ծագած հարցերի պատասխանները։ Այս շաբաթվա համար առանձնացրել ենք հետեւյալ միջոցառումները․
Մարտի 20․ Երեւանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը․ եթե ֆրանսիական երաժշտության ու մշակույթի սիրահար եք, երկուշաբթի երեկոն անցկացրեք Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ․ դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։ Համերգի սկիզբը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 2000-ից 10 000 դրամ։
Մարտի 21. Երեւանի պետական կամերային թատրոնը երեքշաբթի օրը հրավիրում է «Տղաները չափն անցնում են» ներկայացմանը։ Պիեսի հեղինակն Արա Երնջակյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Ներսես Մարկոսյանը։ Ներկայացման սկիզբը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 2000-ից 6000 դրամ։
Մարտի 22. Շարունակելով թատերական տրամադրությունը՝ չորեքշաբթի երեկոն կարող եք անցկացնել Համազգային պետական թատրոնում։ Այնտեղ կկայանա «Փափլիկը» ներկայացման պրեմիերան։ Բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է, ռեժիսորը՝ Յուրի Կոստանյանը, իսկ դերերում հանդես են գալիս Վարշամ Գեւորգյանը, Տաթեւ Ղազարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը եւ այլ հայտնի դերասաններ։ Տոմսերի արժեքը 1500, 2000, 2500 դրամ է, ներկայացման սկիզբը՝ 19:00-ին։
Մարտի 23. Եթե Ռուբեն Հախվերդյանի հեղինակային կատարումների երկրպագուն եք, ապա՝ հինգշաբթի երեկոն կարող եք վայելել Mezzo ակումբում։ Հեղինակ-կատարողի համերգը կմեկնարկի 21:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 4000-ից 10 000 դրամ։
Մարտի 24. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կարող եք վայելել եւս մեկ պրեմիերա․ բեմ կբարձրանա «Բանալի երկուսի համար» ներկայացումը։ Կատակերգության սկիզբը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 1000-ից 3000 դրամ։
Մարտի 25. Ջազի սիրահարներին շաբաթ օրն առաջարկում ենք հաճելի երաժշտություն վայելել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ ելույթ կունենա Արտյոմ Լալայան տրիոն։ «Ջազ՝ հայկական ակցենտով» խորագիրը կրող երեկոն կմեկնարկի 19:00-ին, տոմսերի արժեքն է 2000-ից 5000 դրամ։
Մարտի 26. Այս կիրակի Հին Անի Մյուզիք հոլլում հանդես կգա Շուշան Պետրոսյանը։ Երգչուհին իր կենդանի կատարումները կներկայացնի «Միայն սեր» խորագրի ներքո։ Համերգը կմեկնարկի 20:00-ին։ Տոմսերի արժեքը 7000, 8000 եւ 9000 դրամ է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով