«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մեր երեխաները. Այնպիսին, ինչպիսին Ալիսան է...

21:48, 9 ապրիլի

Հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են երբեմն շատ փոքր երեխաները, միգուցե մի փոքր ընդօրինակելով մեծերին, «ռոմանտիկ» հարաբերություններ հաստատում։

Այնպես ստացվեց, որ մենք եւ մեր մտերիմ ընկերները գրեթե միաժամանակ ամուսնացանք։ Պատահականություններն այսքանով չավարտվեցին։ Մեր երեխաները նույնպես ծնվեցին գրեթե միաժամանակ։ Երբ մեր ընկերներն աղջիկ ունեցան՝ Ալիսան, իսկ նրանից հետո ուղիղ մեկ ամիս անց ծնվեց մեր տղան։ Մենք ընկերների աղջկան կատակով սկսեցինք «հարս» անվանել, իսկ նրանք մեր որդուն՝ «փեսա»։ Դե, երեխաները, կարծես թե, օրորոցից էին սովորել «խաղի պայմանները» եւ անբաժան էին։ Որդիս, գտնելով ամենագեղեցիկ ծաղիկը կամ տերեւը, անմիջապես վազում էր ընկերուհու մոտ՝ պատվով նվիրելու այն։ Մի անգամ ծովափնյա արձակուրդում, երբ տղաս 4 տարեկան էր, հանդիպեց մեկ այլ աղջկա՝ Նիկային: Նա սիրում էր խաղալ Նիկայի հետ, բայց Ալիսան լրջորեն խանդում էր։ Բայց Ալիսան մարտիկ է, նա հասկացավ, որ պետք է լուծել խնդիրը եւ դա արեց շատ օրիգինալ ձեւով։ Սկզբից Ալիսան առաջարկեց «փահմտոցի խաղալ»։ Աղջիկները պետք է թաքնվեին։ Երբ որդիս փակեց աչքերը եւ սկսեց հաշվել, աղջիկները վազեցին «թաքնվելու», Ալիսան, մտածելով, որ իրեն ոչ ոք չի լսում, ասաց իր մրցակցին. «Մի՛ հետեւիր մեզ»։ Հուսալքված մրցակցին թողնելով, որ շարունակի թաքնվել, նա դուրս եկավ որդուս մոտ եւ ասաց, որ այժմ նա չի ուզում պահմտոցի խաղալ, այլ ուզում է հեծանիվ քշել։ Պարզվեց՝ Նիկան նույնպես «միամիտ չէր»: Նա իսկապես «չհետեւեց նրանց», բայց հենց որ Ալիսան անհետանում էր տեսադաշտից, Նիկան հայտնվում էր։ Եվ երբ տեսնում էր Ալիսային, նա արագ նահանջում էր՝ ձեւացնելով, թե խոսում է իմ ավագ դստեր եւ Ալիսայի ավագ քրոջ հետ։ Մի խոսքով՝ շատ լարված «սիրո եռանկյունի» էր։

Անցան տարիներ, երեխաներն արդեն պետք է տեղափոխվեին երկրորդ դասարան, երբ մեր ընկերները որոշեցին մշտական ​​բնակության մեկնել Իսպանիա։ Երեխաները շարունակում էին շփվել, բայց հետո զրույցներից մեկում Ալիսան պատմեց իր դասընկերոջ մասին, կարծես նրա անունը Միգել էր։ Ալիսան գունավոր նկարագրում էր, թե ինչպես է Միգելը կատակում, ինչպես է իրեն պահում, նրա կողմից ակնհայտ համակրանք կար։ Բայց հետո որդիս խանդեց, նա հանկարծ հիշեց մի շատ կարեւոր բան եւ դադարեցրեց խոսակցությունը։ Այդ ժամանակվանից նա շատ երկար ժամանակ մերժում էր Ալիսայի հետ շփվելու առաջարկը։ Մի անգամ որդուս հարցրի, թե արդյո՞ք նրան ինչ-որ աղջիկ է դուր գալիս: Նա բացասական պատասխան տվեց։ Հետո հարցրի, թե առհասարակ ինչպիսի աղջիկներ է սիրում։ Որդուս պատասխանը սպանեց։ Նա ասաց. «Այնպիսին, ինչպիսին Ալիսան է..., բայց ԱՅԼ ԴԵՄՔՈՎ» ...

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել