Ամերիկահայ հայտնի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը, որն աշխատում է Լիլի-Ռոուզ Դեփի, Վանեսա Պարադիի, Միլա Յովովիչի, Սթելլա Մաքսվելի եւ համաշխարհային ճանաչում ունեցող այլ հայտնիների հետ, այսօր՝ Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, վերհիշել է իր նախնիների պատմությունը։ Լուսանկարիչը նշել է, որ թուրքերի կողմից ջարդերի հետեւանքով սպանվել են եւ հոր, եւ մոր կողմի ազգականները։ Մուշեղյանն իր ինստագրամյան էջի հետեւորդներին պատմել է 1895-ից սկսած ու մինչ օրս շարունակվող սպանությունների մասին՝ դատապարտելով Թուրքիայի ու դաշնակից այլ երկրների լռությունն ու հերքումը։
«1895 թ․ 300 հազար անմեղ հայ սպանվեց թուրքերի կողմից։ Նրանց թվում էր նաեւ հորս ընտանիքը։ Հայկական հողերը, ունեցվածքը զավթվեցին։ Թուրքերը մինչ օրս հերքում են կատարվածը։
1915 թ․ 1 ու կես միլիոն հայ սպանվեց թուրքերի կողմից՝ ներառյալ մորս ընտանիքի անդամները։ Թուրքերը մինչ օրս հերքում են կատարվածը։
1918 թ․ Հայկական հողերը զավթվում են եւ Ռուսաստանի կողմից շնորհվում մի անանուն երկրի, որը շուտով պետք է կոչվեր Ադրբեջան։
Посмотреть эту публикацию в Instagram
1992 թ․ Հայերը կռվեցին Ադրբեջանի դեմ՝ իրենց հողերը վերադարձնելու համար։ Հայերը հաղթեցին, բայց ստիպված էին կանգ առնել Ռուսաստանի պարտադրանքով։
2020 թ․ Ադրբեջանն ու Թուրքիան, միավորվելով Պուտինի/Ռուսաստանի հետ, եւ զինվելով Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարած զենքերով, սպանեցին անմեղ հայերի, զավթեցին նրանց հողերը՝ շարունակելով հայերի ցեղասպանության իրենց փորձը։ Այս ամենի հետեւանքով ոչնչացվեցին պատմական նշանայություն ունեցող հարյուրավոր վանքեր եւ եկեղեցիներ։ Թուրքիան ու Ադրբեջանը մինչ օրս հերքում են նաեւ սա։ Ինձ համար նաեւ ցավալի է այն, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը․ երկիրը, որը ժամանակին դարձել էր Հոլոքոսթի զոհ, հիմա միացել է հայերի դեմ ցեղասպանության գործընթացին։ Ամոթ ձեզ»,-գրել է հայտնի լուսանկարիչը։
Նա նաեւ անդրադարձել է Արցախի շրջափակմանն ու Ադրբեջանի կողմից հայկական սահմաններին ուղղված կրակոցներին, որոնց հետեւանքով շարունակվում են զինծառայողներ զոհվել,- «Մաղթում եմ, որ Թուրքիան ու բոլոր այն ազգերը, ովքեր լուռ են ու հերքում են ցեղասպանության պատմությունն ու այս ագրեսիաները, պատժվեն այնքան ժամանակ, մինչեւ որ կընդունեն իրենց սխալը եւ ներում կհայցեն մի բանի համար, որն աններելի է»,-եզրափակել է Մուշեղյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը