Երկու հայ հայտնվել են Forbes-ի «30-ից 30» վարկանիշի լոնգ-լիսթում։ 100 հավակնորդներից բաղկացած լոնգ-լիսթը կազմել են վարկանիշի փորձագետների օգնությամբ․ ձեռնարկատերեր, կառավարիչներ, ներդրողներ, խորհրդատուներ, որոնք ոլորտում որոշակի կշիռ ունեն: Ցուցակում ընդգրկված էին մի քանի տասնյակ դիմորդներ, ովքեր արձագանքել էին Forbes-ի կոչին՝ նախագծին մասնակցելու հայտ լրացնելու եւ ուղարկելու համար։
Լոնգ-լիսթի ձեւավորումից հետո ժյուրին, փորձագիտական խորհուրդը (այն ներառում է 3-5 մասնագետ յուրաքանչյուր անվանակարգում) եւ խմբագիրները, հաշվի առնելով Forbes-ի կայքում ընթերցողների քվեարկության արդյունքները, կընտրեն մինչեւ 30 տարեկան 30 ամենահեռանկարային ռուսներին․ երեք դափնեկիր տասը անվանակարգերում: Լավագույն 30 անունները կհրապարակվեն Forbes-ի հունիսյան համարում։
Թեկնածուներից մեկը 26-ամյա ստենդ-ափ կատակերգու Անդրեյ Հայրապետովն է։ Հրապարակման համաձայն՝ նա երիտասարդ «ինդի-կատակերգու է». նա լեյբլների կամ ստենդ-ափ ակումբների անդամ չէ։ Չնայած դրան, նրա մենահամերգները՝ 2021 թվականին միանգամից երեքը, ընդհանուր առմամբ հավաքել են մոտ 3 միլիոն դիտում։ Անդրեյն ամբողջ 2022 թվականն անցկացրել է հյուրախաղերում՝ սկզբում Ռուսաստանում, իսկ հետո ելույթ է ունեցել Հայաստանում, Ղազախստանում եւ Ղրղզստանում։
Անդրեյը մեծացել է Պերմի երկրամասի Չերնուշկա փոքրիկ քաղաքում՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքում. նրա հումորը կառուցված էր աղքատության եւ ինքնախղճահարության վրա: Ամենահայտնի մեկնաբանությունը նրա տեսանյութերի տակ՝ «Ինչքան լաց եղավ, որ մենք ծիծաղեցինք»։ Այժմ կատակերգուն փորձում է հեռանալ ինքն իրեն խղճացող տղայի կերպարից։
2023 թվականին Հայրապետովն արդեն հայտարարել է մի քանի երկրներով եւս մեկ լայնածավալ շրջագայության մասին։ Նրա համերգներին սոլդ-աութ է, իսկ վերջին մենահամերգը՝ «Երջանիկ մարդը» 2022 թվականի դեկտեմբերից ի վեր չորս ամսում հավաքել է ավելի քան 1,3 միլիոն դիտում, չնայած այն բանին, որ այն հրապարակվել է կատակերգուի անձնական ալիքում, որին մոտ 92,000 մարդ է բաժանորդագրված։
Տեսագրող եւ մոնտաժող Վիտալի Ավանեսովը, ով ավելի հայտնի է որպես th32nd, ծնվել է Չելյաբինսկում։ Որպես Հարավային Ուրալի պետական համալսարանի ուսանող՝ աշխատել է որպես դիջեյ։ Իսկ հետո անցել վիդեո խմբագրման:
Ավանեսովը բլոգեր եւ հեռուստահաղորդավար Նաստյա Իվլեեւայի համար ստեղծել է առաջին նշանավոր տեսանյութերը 2020 թվականին։ Ինչպես հիշել է Քսյուշա Սմոն՝ Իվլեեւայի ոճաբան ու Forbes-ի «30-ից 30» վարկանիշի հաղթողը «Նորաձեւություն եւ դիզայն» անվանակարգում 2021 թվականին, համագործակցության մեկնարկի պահին Ավանեսովը հայտնի չէր, նա չուներ «մեծ քեյսեր»։ Բայց նրա ֆիրմային ոճը թվում էր «next big thing», - գրել է Սմոն:
Ավանեսովը նորաձեւության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը գրավել է 2021թ.-ին։ Այնուհետեւ նա նկարահանել եւ մոնտաժել է մի տեսահոլովակ Vogue Russia ամսագրի համար 2000-ականներից ոգեշնչված նորաձեւության մասին։ Դրանում մոդելը շրջում էր Մոսկվայում, կոշիկները, պայուսակները եւ հագուստը փոխվել են երաժշտության ներքո։ Աշխատանքն ակնթարթորեն վիրուսային է դարձել՝ Instagram-ում հավաքելով ավելի քան 2 միլիոն դիտում։
2022 թվականին Ավանեսովը նմանատիպ տեսահոլովակ է ստեղծել հագուստի Zara ապրանքանիշի համար։ Դրան հաջորդել են այլ օտարերկրյա հաճախորդների պատվերներ՝ շքեղ հագուստի հարթակ Farfetch, ֆրանսիական Maje ապրանքանիշ եւ այլն: 2023 թվականին th32rd-ը գովազդային տեսահոլովակ նկարահանեց ֆրանսիական պրեմիում դասի Jean Paul Gaultier-ի համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին