Մարդիկ սկսել են շուրթերով համբուրվել 1000 տարի շուտ, քան նախկինում ենթադրվում էր: Օքսֆորդի համալսարանի եւ Կոպենհագենի համալսարանի հետազոտողները վերջերս վերլուծել են վաղ Միջագետքի հասարակությունների գրավոր աղբյուրները եւ եզրակացրել, որ մարդկության ամենավաղ գրանցված համբույրը տեղի է ունեցել 4500 տարի առաջ:
«Հին Միջագետքում վաղ մշակույթները, որոնք ապրում էին Եփրատ եւ Տիգրիս գետերի միջեւ, այժմյան Իրաքում ու Սիրիայում, սեպագիր գրել են կավե տախտակների վրա», - ասում է Կոպենհագենի համալսարանի դոկտոր Թրոյլս Պանկ Արբոլը: «Այս կավե տախտակներից շատերը պահպանվել են մինչ օրս, եւ դրանք հստակ օրինակներ են տալիս, որ հին ժամանակներում համբույրը համարվում էր ռոմանտիկ մտերմության մաս, ճիշտ այնպես, ինչպես համբույրը կարող էր լինել բարեկամության եւ ընտանեկան հարաբերությունների մաս»:
Հետազոտության համաձայն՝ շուրթերով համբուրվելը «սկսվել է Մերձավոր Արեւելքում 4500 տարի առաջ»՝ 1000 տարի շուտ, քան նախկինում ենթադրվում էր: Նախկինում հետազոտողները կարծում էին, որ համբույրը ծագել է Հարավային Ասիայում 3500 տարի առաջ:
Փորձագետները նախկինում կարծում էին, որ շրթունքների առաջին հպումը տեղի է ունեցել 3500 տարի առաջ Հարավային Ասիայի որոշակի հատվածում՝ կասկածելով, որ պրակտիկան ի վերջո տարածվել է նաեւ այլ տարածաշրջաններում:
«Համբույրը չպետք է դիտվի որպես սովորույթ, որը ծագել է բացառապես մեկ տարածաշրջանում եւ տարածվել այնտեղից, ավելի շուտ, այն կիրառվել է շատ հին մշակույթներում մի քանի հազարամյակների ընթացքում», - նշել է Արբոլը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին