Ամերիկուհի Սթարլի Սանտոսը որոշել է չսահմանափակվել իր հայրենիքով՝ իր երազանքների տղամարդուն փնտրելու հարցում։ Նա իր առջեւ նպատակ է դրել ամեն երկրումհանդիպել մեկ տղամարդու հետ, մինչեւ կգտնի իր արքայազնին, գրում է NYP-ն։
Ֆլորիդայի բնակչուհու խոսքով՝ իր նպատակն է 100 ժամադրություն իրականացնել ամբողջ աշխարհում, ու չդադարեցնել, նույնիսկ, եթե սիրահարվի, գրում է Sun-ը։ Սանտոսը պարբերականին պատմել է, որ ինքը միշտ ցանկացել է ճանապարհորդել եւ ապրել որպես քոչվոր, եւ քոլեջում կրթությունն ավարտելուց հետո գտել է աշխատանք, որը թույլ է տվել այդպես անել:
Երիտասարդ կինը սկսել է օգտագործել սոցիալական ցանցերը՝ վավերագրելու իր սիրային ճանապարհորդությունը: Փետրվարին սկսելով իր ճանապարհորդությունը՝ նա այցելել է Չիլի, Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Կոլումբիա, Վենեսուելա, Հնդկաստան, Թաիլանդ, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Սինգապուր՝ օգտագործելով կրիպտոարժույթների վաճառքից իր վաստակած գումարները:
Սանտոսն ասել է, որ սովորաբար չորս կամ հինգ օր է անցկացնում մեկ վայրում եւ սահմանափակվում մեկ ժամադրությամբ, որպեսզի համոզվի, որ հասնում է իր նպատակին, թեեւ դեմ չէ երկարացնել ուղեւորությունը, եթե կապ առաջանա:
Միեւնույն ժամանակ նա պնդում է, որ ոչ մի տղամարդու հետ հենց այնպես չի հանդիպելու։ Սանտոսը հայտարարել է, որ իրեն հետաքրքրող ցանկացած անձ պետք է լինի այն երկրից, որտեղ նա այժմ այցելում է, մի քանի բացառություններով: «Օրինակ, մի տղա կա Կոլումբիայից, որը ծնվել և մեծացել է այնտեղ, բայց 14 տարեկանում տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, եւ մենք միասին ենք սովորել քոլեջում»,-բացատրել է Սանտոսը: «Բայց նա կոլումբիացի է… Գաղափարը տեղացի մեկին գտնելն է»,- հավելել է նա,-«Մեկ այլ բացառություն կլինի, երբ նա գտնվում է մի երկրում, որտեղ ծանոթության գաղափարը տարածված չէ: Եթե ես լինեմ Մերձավոր Արեւելքի որևէ երկրում, որտեղ նման բաները մշակութային առումով սահմանափակված են, միգուցե հանդիպեմ մի օտարերկրացու, ով ապրում է այնտեղ մի քանի տարի կամ այդպիսի մի բան»:
Նրա խոսքով, բոլոր պոտենցիալ երկրպագուները պետք է համաձայնեն, որ նա նկարահանի ժամադրությունը եւ այն տեղադրի իր TikTok-ում: Եթե ոչ, ապա կհրաժարվի ժամադրությունից:
«Մտածում եմ, որ նույնիսկ եթե հանդիպեմ մեկին, ով, իսկապես, ինձ դուր կգա, ուզում եմ շարունակել ճանապարհորդելը»,- ասել է Սանտոսը: «Մենք կարող ենք կապի մեջ մնալ առնվազն մեկ տարի: Եթե նրանք լուրջ են վերաբերվում ինձ, կարող են միաժամանակ գալ եւ հանդիպել ինձ այլ երկրում»:
Սիրահարված հետախույզի խոսքով՝ ինքը հատկապես երկու դեպք է հիշում. մեկը Վենեսուելայի կղզիներում շրջագայությունն էր, մյուսը՝ Բոմբեյում, երբ մի տղամարդ, ում հետ հանդիպում էր այդ ժամանակ, նրան հրավիրել էր նավով զբոսնելու:
«Նա ինձ հրավիրեց իր ծննդյան խնջույքին զբոսանավով իր ընկերների հետ շրջելու»,-հիշում է Սանտոսը: «Իսկ հաջորդ օրը մենք անհատական հանդիպում ունեցանք: Մենք քայլում էինք ջրի կողքով մայրամուտին, իսկ հետո խաղացինք Հարի Փոթերի վիկտորինան, քանի որ երկուսս էլ շատ խելագար ենք»,-շարունակել է նա՝ հավելելով, որ մինչ այժմ պարոն Բոմբեյը եղել է իր ամենաուժեղ կապը:
Սանտոսը ակնկալում է համբուրել շատ գորտերի նախքան իր հմայիչ արքայազնին գտնելը, ինչպես, օրինակ, եղավ Ինդոնեզիայում: «Նա պարզապես չափազանց նեղսրտող էր, չափազանց նեղացկոտ»,-հիշում է կինը՝ հավելելով, որ հանդիպումից մի քանի ժամ անց տղամարդը ակնարկել է հարսանիքի եւ իր հյուրանոցում լոգանք ընդունելու մասին։
«Հաջորդ օրը՝ մեր ժամադրությունից հետո, նա անընդհատ զանգում էր ինձ տեսահոլովակի միջոցով։ Ես չպատասխանեցի, եւ նա ձայնային հաղորդագրություն ուղարկեց՝ նախատելով ինձ՝ իրեն չպատասխանելու համար։ Նա ուղղակի մի քիչ խենթ էր»,-պատմել է կինը:
Նրա խոսքով՝ ինքն իրեն «պահպանողական» է համարում, միակ ֆիզիկական մտերմությունը համբույրն էր պարոն Բոմբեյի հետ։
«Ես չեմ ուզում դա անել առաջիկա 10 տարիների ընթացքում: Ի վերջո, ես ուզում եմ ինչ-որ մեկին գտնել, ամուսնանալ ու նման բաներ»,-ասել է Սանտոսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով