Victoria’s Secret աշխարհահռչակ բրենդի հայ մոդել Ռուբինա Խանզադյանը պատրատվում է հարսանիքին: Մոդելն ինստագրամյան էջում կիսվել է «սթորիներով», որոնցում երեւում է, թե ինչպիսի «Bride to be» արարողություն են ընկերուհիները կազմակերպել իր համար:
«Սա լավագույն ճանապարհորդությունն էր, որի մասին ես կարող էի երազել»,-գրել է Ռուբինան:
Մոդելն իր էջում, սովորաբար, չի հանրայնացնում անձնականը, բայց նրա ընկերները հաճախ են նրան նշում սիրելիի՝ Գաբրիել Ռոսենի հետ համատեղ լուսանկարներում:
Ռուբինան ծնվել է Երեւանում, սակայն մանկության շրջանում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ ապրել է 13 տարի, մինչեւ որ ընտանիքով որոշել են մեկնել Միացյալ Նահանգներ: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում, անդրադառնալով իր արմատներին, մոդելը նշել էր,-«Քանի որ շատ փոքր տարիքում եմ տեղափոխվել Իսպանիա, հնարավորություն չեմ ունեցել շատ առնչվելու մեր երկրի հետ, բայց ընտանիքիս անդամները միշտ հոգացել են, որպեսզի ես հնարավորինս մոտ լինեմ մեր լեզվին եւ սովորույթներին: Այսպիսով, ես միշտ ինձ հայկական մշակույթի մի մասնիկն եմ համարել»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը