Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը վաղուց արդեն նորեկ չէ Հայաստանում։ Եվրոպական բեմերում փայլող հայուհին ծնվել եւ մեծացել է Հունաստանում, առաջին անգամ հայրիկի կողմից ժառանգած հայրենիքում՝ Հայաստանում, եղել է 2015 թ-ին, իսկ 2020-ին մասնակցել ու հաղթել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծում՝ դառնալով Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2020»-ում, որը, սակայն, կորոնավիրուսի պատճառով չանցավ ավանդական տարբերակով։
Աթենայի երաժշտական ձեռքբերումները միջազգային հարթակներում շատ են, դրանցից ամենատպավորիչներից է բրիտանական X Factor-ին մասնակցությունը։ Հունահայ գեղեցկուհին իր հմայքով ու կրակոտ կատարմամբ, իսկական, իրարանցում առաջացրեց ժյուրիի անդամների շրջանում։
NEWS.am STYLE-ն Աթենա Մանուկյանին բազմիցս անդրադարձել է։ Հմայիչ երգչուհին 2021-ին լուսանկարվել է նաեւ մեր ֆոտոշարքում։ Այս անգամ Աթենայի հետ զրուցել ենք «ArmenՅԱՆs» խորագրի շրջանակում։
Աթենա, քո հայկական արմատների մասին բազմիցս խոսել ենք, բայց միշտ էլ նոր բացահայտումներ կլինեն։ Ինչպիսի՞ն էր քո մանկությունը։ Հայ հայրիկները հաճախ շատ խիստ են լինում:)
Ես շատ գեղեցիկ միջավայրում եմ մեծացել՝ լի սիրով։ Ծնողներս միշտ ինձ աջակցել են եւ մինչ օրս էլ աջակցում են։ Չէի ասի, թե հայրս շատ խիստ է։ Իհարկե, որոշ սահմանափակումներ դրել է իմ առաջ, որոնք, սակայն, օգնել են, որ ավելի լավը դառնամ։
Թե հայերը, թե հույները շատ ավանդույթներ ունեն։ Վստահ եմ՝ Հունաստանում մեծանալով հունական ավանդույթներից շատերին հետեւում ես։ Իսկ հայկական սովորույթների՞ն։
Ինձ Հայաստանում, հատկապես, տպավորել է հայերի նվիրվածությունը իրենց ընտանիքին եւ ընկերներին։ Դա նաեւ հատուկ է հույներին։ Հյուրասիրություն, կամեցողություն, աջակցություն՝ սրանք հատկանիշներ են, որոնք հատուկ են այս երկու ազգերին։
Ինչպե՞ս ստացվեց, որ հայրդ տեղափոխվեց Հունաստան։ Արդյոք քո նախնիների պատմությո՞ւնն էլ է կապված Հայոց ցեցասպանության հետ։
Հայրս ծնվել է Հունաստանում։ Պապիկս՝ նրա հայրը, հայ էր։ Ես միայն գիտեմ, որ նա փախել էր՝ Հունաստան տեղափոխելով որոշակի քանակությամբ ադամանդներ, դրա համար էլ մի զինվոր նրան բաց է թողել։ Հրաշալի պատմություն է, որն արժե մի օր առանձին քննարկել։
Երբեմն ծնողները դեմ են լինում, որ իրենց երեխաները զբաղվեն պարով, դերասանությամբ կամ երգով։ Ինչպե՞ս ընտանիքդ արձագանքեց քո որոշմանը։
Իմ ծնողները միշտ աջակցել են իմ բոլոր որոշումներին։ Հատկապես հայրս․ հենց նա է լրացրել իմ դիմումը առաջին շոուի համար, որին մասնակցեցի 12 տարեկանում ու հաղթեցի։ Նրանք երբեք ինձ չեն զրկել իմ երազանքից, քանի որ նրանք էլ գիտեին, որ ես ծնվել եմ արտիստ լինելու համար եւ որ ինձ լավ ապագա է սպասվում։ Մի բան հաստատ է՝ առանց ծնողներիս աջակցության եւ սիրո ես չէի լինի այնտեղ, որտեղ այսօր եմ։
Բրիտանական X Factor-ին քո մասնակցությունը բավական մեծ արձագանքների է արժանացել։ Ինչպե՞ս դա ստացվեց եւ ի՞նչ ազդեցություն ունեցավ քո կարիերայի վրա։
Ես Եվրոպայում շոուի էի մասնակցում, որի տեսանյութը հրապարակեցի յութուբյան իմ ալիքում։ X Factor-ի անձնակազմը դիտել էր այդ շոուն․ նրանք ինձ հետ կապվեցինք եւ խնդրեցին, որ նույն համարը ներկայացնեմ նաեւ Լոնդոնում՝ X Factor շոուին։ Ինձ համար դա հրաշալի փորձ էր՝ իմ մեծագուն ձեռքբերումներից մեկը։ Ես ելույթ ունեցա Ռոբի Ուիլյամսի, Սայմոն Քոուելի եւ մյուս հրաշալի արտիստների առջեւ, որոնք ժյուրիի կազմում էին։ Նրանք բոլորն էլ բարձ գնահատեցին իմ ելույթը, եւ մենք հետո ետնաբեմում շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Այդ ելույթը մեծ հետք թողեց իմ կարիերայի վրա՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ՝ ԱՄՆ-ում։ Իմ առջեւ շատ դռներ բացվեցին։
Երբ դու բեմ ես բարձրանում, մարդիկ հաճախ քննարկում են քո գեղեցիկ ու սեքսուալ արտաքինը։ Գեղեցկությունը մի՞շտ է օգնում, թե՞ նաեւ խանգարում է։ Մարդիկ երբեմն չեն տեսնում տաղանդը գեղեցիկ արտաքինի ներքո։
Ես կարծում եմ՝ արտիստը մի ամբողջություն է։ Գեղեցկությունը սուբյեկտիվ մոտեցում է։ Գեղեցիկ դեմքը միշտ օգնում է, բայց այն չի կարող գոյատեւել առանց մարդու ներքին հատկանիշների։ Մարդիկ, որոնք ուշադրություն չեն դարձնում տաղանդին, հետաքրքրված չեն իրական արվեստով, այնպես որ նրանք չեն էլ կարող լինել իրական երկրպագուներ։
Մեր հարցազրույցներից մեկում նշել էիր, որ արտաքինումդ, հատկապես, հայկական ես համարում աչքերդ։ Իսկ բնավորությանդ մեջ հայկական կամ հունական ի՞նչ հատկանիշներ ունես։
Այո, այդպես է (ծիծաղում է)։ Գրեթե, բոլորն ինձ ասում են հայկական աչքերիս մասին։ Դրանք իմ արտաքին ամենասիրելի գիշն են ինձ համար։ Ինչ վերաբերում է բնավորությանս՝ ինչպես նշեցի՝ թե հայերը, թե հույները նման են այդ առումով։ Կասեմ, որ չեմ կարող ապրել առանց մարդկանց սեր տալու։ Ես դինամիկ մարդ եմ, միեւնույն ժամանակ կարող եմ հուզվել, եթե, օրինակ, անտուն շան տեսնեմ։ Ինձ համար կարեւոր են ընտանիքս եւ ընկերներս։
Աթենա, 2020 թ-ից հետո մարդիկ դեռ քննարկում են «Եվրատեսիլ»-ում քո մասնակցությունը։ Դու՝ ինքդ, դեռ ցանկություն ունե՞ս այդ մրցույթին մասնակցելու։
Իհարկե։ Հայաստանը միշտ իմ սրտում է, եւ ինձ համար պատիվ կլինի իմ երկիրը կրկին ներկայացնել մրցույթում։
Եթե կրկին նման հնարավորություն լիներ, ի՞նչ երգով հանդես կգայիր։
Ես դեռ այդ մասին բացահայտումներ չեմ անի (ծիծաղում է)
Վերջերս թողարկեցիր քո Gone տեսահոլովակը։ Այնտեղ մենք ավելի լիրիկական Աթենայի ենք տեսնում։ Արդյոք այս երգը քո ներկայիս զգացմունքների մասի՞ն է։
Այս երգն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի։ Այն մոտ 10 տարի առաջ է գրվել, եւ նվիրված է իմ սիրելի ընկերներից մեկին, որին մի քանի տարի առաջ եմ կորցրել։ Այն նաեւ նվիրված է Հունաստանում գնացքի վթարի պատճառով կյանքից զրկված մարդկանց։ Այս երգն իր մեջ շատ էմոցիաներ է պարունակում, եւ այն հատվածը, որտեղ լաց եմ լինում, իրական է։ Միայն օպերատորին էի թույլ տվել նկարահանման հրապարակում լինել այդ պահին։
Հիմա ինչի՞ շուրջ ես աշխատում։
Պատրաստվում եմ նոր երգ թողարկել հունարենով, որպեսզի ավարտեմ ձայնասկավառակս եւ, վերջապես, ներկայացնեմ։ Շուտով Հունաստանում մասնակցելու եմ մի մեծ փառատոնի, առջեւում նաեւ մեծ համերգներ են սպասվում։
Մոտ ապագայում Հայաստան այցելելու միտք ունե՞ս։
Իհարկե, ապագա ծրագրերումս Հայաստան այցելելն, անշուշտ, մտնում է, եւ հուսով եմ՝ շատ շուտով կստացվի դա իրագործել։ Կարոտել եմ Հայաստանը ու բոլորիդ։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Աթենա Մանուկյանի ինստագրամյան էջից եւ Արսեն Սարգսյան/News.am Style
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը