«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գյումրի. «Varem Marem» ստուդիա՝ հին-նոր քաղաքի ոգին

12:16, 14 հունիսի

Varem Marem-ը Գյումրիի ամենահայտնի վայրերից է, ուր պետք է այցելել: Varem Marem-ն արհեստանոց է, որտեղ աշխատում են երիտասարդ նկարիչներ եւ խեցեգործներ: Ստուդիան հնարավորություն է տալիս ստեղծագործական մասնագիտությունների ուսանողներին ինքնադրսեւորվել եւ դառնալ վառ թիմի անդամ: Միքայելը արվեստանոցի հիմնադիրն է, մանկուց շրջապատված է եղել ստեղծագործական միջավայրով, արվեստագետի զավակ է, մեծացել է այլ արվեստագետների, ճարտարապետների ու արհեստավորների շրջապատում։ Միքայելը որպես ռեստավրատոր աշխատել է իտալական թիմի հետ Գյումրիում, այնուհետեւ Թբիլիսիում եւ Երեւանում։

_DSC1033.jpg (137 KB)

«Որոշեցի փորձել համատեղել արվեստն ու բիզնեսը, ավտոտնակում ստեղծեցի մի փոքրիկ արհեստանոց եւ այսպես սկսվեց ստուդիայի պատմությունը, որտեղ երիտասարդ արվեստագետները, արհեստավորները եւ նույնիսկ երեխաները հնարավորություն կունենան զբաղվելու ու արտահայտվելու, ինչպես նաեւ վաստակել իրենց առաջին գումարը: Նույնիսկ իմ 6-ամյա դուստրն է ներգրավված այս գործընթացում՝ զարդարելով նվերների մագնիսները:

Երբ արհեստանոցը նոր էր բացվել, մեկնարկեցին վարպետության դասերը։ Շատ հաճելի էր, որ նույնիսկ մինչեւ սեմինարի պաշտոնական բացումը մենք արդեն ունեինք գրեթե հարյուր հոգի, ովքեր ցանկանում էին միանալ թիմին եւ մասնակցել վարպետության դասերին։ Այսպիսով, 2021 թվականի օգոստոսին բացվեց Varem Marem ստուդիան։ Սկսեցինք կավե եւ կերամիկական ապրանքներ պատրաստել, ցանկացողներին սովորեցնել ու վաճառել: Այսպիսով, աստիճանաբար ավելի ու ավելի շատ մարդիկ իմացան ստուդիայի մասին, ավելի շատ մարդիկ հայտնվեցին, եւ մենք հայտնի դարձանք: Միաժամանակ մենք գովազդով կամ PR-ով չենք զբաղվել։ Յուրաքանչյուր այցելուի համար կազմակերպեցինք էքսկուրսիա, խոսեցինք ստուդիայի մասին, ներկայացրեցինք թիմին եւ կիսվեցինք հետաքրքիր պատմություններով: Շատ արագ մարդիկ իրենք սկսեցին իրենց ընկերներին ու հարազատներին պատմել մեր մասին»։

_DSC1028.jpg (144 KB)

«Մենք դեռ ունենք այն թիմը, որի հետ բացել ենք ստուդիան։ Ասլանը խարիզմատիկ շուն է, մեր գլխավոր թիմի անդամն ու PR մենեջերը: Ինստագրամում նա ունի իր առանձին էջը, որը պատմում է իր կյանքի եւ ստուդիայի մասին։ Այս քայլը դարձավ հիշարժան, եւ մենք էլ ավելի ճանաչելի դարձանք Ասլանի շնորհիվ»։

Հայտնի հյուրեր

_DSC1041.jpg (339 KB)

Մի անգամ ստուդիայի դրսում կանգնած էին մի խումբ մարդիկ, մեր աշխատակիցներից Լիանան նրանց հրավիրեց արտադրամաս, բայց նրանք մերժեցին, հետո որոշեցի նրանց էլ հետաքրքրել, ստացվեց, էքսկուրսիա անցկացրի, պատմեցի ստուդիայի մասին։ Այն օրերն էին, երբ բոլորը դեռ դիմակներով էին։ Մի մարդ ակնոցով ու գլխարկով էր, ընդհանրապես դեմքը լրիվ անտեսանելի էր։ Շրջայցի ու զրույցի ընթացքում նա աստիճանաբար սկսեց հանել գլխարկը, հետո ակնոցը, հետո դիմակը, հետո միայն տեսանք, որ դա Սերժ Թանկյանն է։ Ամբողջ թիմը շատ զարմացած ու հիացած էր։ Ընտանիքով պատին կպցրին իրենց անվան տառերը, շատ ջերմ շփվեցինք։

Պատի պատմությունը

Ամեն ինչ սկսվեց պարզապես ստուդիայի անունը պատին դնելու գաղափարից։ Առաջին անունը Պոլինա էր՝ ի նշան երախտագիտության այն աղջկան, ով դարձավ այս գաղափարի հեղինակը։ Այնուհետեւ Ասլանն էր եւ մեր թիմի մյուս անդամները: Այսպես սկսվեց պատի պատմությունը, որի վրա այժմ գործնականում ազատ տարածություն չի մնացել։

_DSC1055.jpg (315 KB)

Varem Marem ստուդիան այսօր Գյումրիի ամենասիրված եւ այցելության համար պարտադիր տեսարժան վայրերից է: Այստեղ դուք կարող եք ոչ միայն գնել հիշարժան հուշանվերներ եւ նվերներ, մասնակցել տարբեր ստեղծագործական վարպետության դասերի, այլեւ հավաքել ձեր անունը պատին` թողնելով ձեր հետքը արհեստանոցի պատմության մեջ:

 

 Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել