Վիտեբսկում հուլիսի 12-ից 17-ն ընթանալու է «Славянский базар» ամենամյա երաժշտական մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Մաշա Մնջոյանը։ Այժմ երգչուհին Սիդնեյում է, որտեղ մրցութային պատրաստությունները համատեղում է առօրյա աշխատանքի հետ։
«Մրցույթին մասնակցելու առաջարկը բավական անսպասելի էր, քանզի տեղեկացված էի, որ մասնակիցներն արդեն պիտի ընտրված լինեին, եւ մենք էլ Հայաստանում ունենք մի քանի շատ ուժեղ մրցութային երգիչ-երգչուհիներ։ Բայց ստացա զանգ Վրեժ Կիրակոսյանից այդպիսի առաջարկով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում վերհիշեց Մաշան։
Վրեժ Կիրակոսյանը երգչուհուն տեղեկացրել էր, որ «Славянский базар»-ի հայաստանյան եւ բելառուսական կողմերը քննարկումներ են ունեցել մի քանի թեկնածուների շուրջ, որի արդյունքում որոշում է կայացվել՝ Մաշա Մնջոյանի թեկնածության մասին,-«Վրեժն իմ կարծիքը հարցրեց առաջարկի շուրջ, դե իսկ ես էլ, երբ խոսքը Հայաստանի մասին է, մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ միշտ փորձում եմ ծառայել իմ արվեստով իմ երկրին»։
«Հայաստանի Ձայնը» մրցույթի հաղթող Մաշա Մնջոյանը 2020-ին փայլուն մասնակցել էր ավտրալիական «Ձայն»-ին։ Երգչուհին դրանից հետո տեւական դադար էր վերցրել մրցույթներից, սակայն ինչպես ինքն է նշում, ամենօրյա պարապմունքներով պահպանում է իր վոկալային մարզավիճակը, ինչպես նաեւ՝ հոգեվիճակը։
«Славянский базар»-ում Մաշան մրցելու է սլավոնական եւ միջազգայի հիթերով՝ համապատասխանաբար կատարելով «Пообещайте мне любовь» եւ «RESPECT» երգերը։
«The Voice-ից հետո որոշել էի, որ էլ չեմ մասնակցելու մրցույթների, թերեւս հեռուստանախագծերի, եւ միայն համերգներով էի ելույթ ունենում այստեղ՝ Ավստրալիայում եւ Հայաստանում։ Բայց մրցույթները մի ուրիշ ադրենալին են տալիս, եւ դա ինձ դուր է գալիս»,-անկեղծանում է երգչուհին։
Առաջին հերթին Մաշան ակնկալում է «անմոռանալի» ելույթներ,-«Դե, մցույթում իդեալական կլիներ, որ հաղթեինք»,-ժպիտով հավելում է նա։
Այս պահին Մաշան Սիդնեյում աշխատում է, պատրաստվում հուլիսի 1-ին կայանալիք համերգ-դրամահավաքին,-«Ելույթ եմ ունենալու այստեղ, աջակցելու եմ այն մեծ թիմին, որը Հայաստանում մասնակցելու է համահայկական խաղերին, իսկ արդեն հաջորդ օրը կլինեմ Հայաստանի ճանապարհին»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Մաշա Մնջոյանի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին