Ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի արտիստներից մեկը՝ Մոտը, երեկ՝ հուլիսի 2-ին, ելույթ ունեցավ Երեւանում՝ Full Moon Fest միջոցառման շրջանակում։ Երգչի համերգը տեղի ունեցավ Altezza-ի բացօթյա տարածքում՝ հարյուրավոր երկրպագուների բարձր տրամադրության ուղեկցությամբ։ Փառատոնի այս տարվա գլխավոր հյուրերից էր նաեւ Սեւակ Խանաղյանը։ Full Moon Fest-ը տեւեց մինչեւ ուշ երեկո՝ մինչեւ Մոտի՝ վնասվածքի պատճառով բեմից հեռանալը․․․ Բայց այդ մասին՝ ավելի ուշ։ NEWS.am STYLE-ն ամփոփոխում է համերգի ամենաթեժ ու հետաքրքիր պահերը։
Մինչ հատուկ հյուրերի բեմ բարձրանալը հանդիսատեսի բարձր տրամադրությունն ապահովեցին D’Litte-ը, Անահիտ Ադամյանը եւ տարբեր դիջեյներ: Այնուհետեւ բեմ բարձրացավ Սեւակ Խանաղյանը՝ կատարելով իր հայտնի հիթերը, որոնց ընթացքում երգիչը զրուցում էր հանդիսատեսի հետ, կատակում եւ, նույնիսկ, իմպրովիզներ անում։
Посмотреть эту публикацию в Instagram
Մոտին հանդիսատեսը փոքր-ինչ երկար սպասեց, եւ արտիստի հայտնվելուն պես՝ ցուցադրեց հայկական հյուրընկալությունը։ Ինքը՝ երգիչը, եւս բարձր տրամադրությամբ բարձարացավ բեմ ու առաջին իսկ նոտայի հետ սկսեց պարել ու թեժացնել համերգի մթնոլորտը։
«Բարի երեկո»,-հանդիսատեսին հայերենով ողջունեց արտիստն ու միանգամից կոչ արեց՝ բարձրացնել ձեռքերը վեր,-«Եթե իմանայիք, թե որքան էինք կարոտել ձեզ։ Որքան երկար ժամանակ չէինք տեսնվել, ինչն, ըստ իս, աններելի սխալ էր։ Բայց այսօր այստեղ ենք, դուք եք այստեղ, եւ երեւանյան այս հիասքանչ երկնքի ներքո ուզում եմ այնքան ոգի դնենք այս ամենի մեջ, որքան երբեք չէինք արել։ Պատրաստվեք՝ այսօր ժպտալու ենք եւ ծիծաղելու, գուցե՝ նաեւ արտասվելու, բայց՝ երջանկությունից։ Կպարենք այնպես, ինչպես դեռ չէինք պարել երբեք։ Լիալուսինը մեզ է նայում, իսկ մենք նրան խոստանում ենք, որ այսօր հոգու եւ պարի միասնություն ենք ցուցադրելու։ Չեմ խոստանում, որ միշտ կդիպչեմ նոտաներին, բայց հոգիներին խոստանում եմ դիպչել»,-կատակեց արտիստը։
@newsam_style Մոտի երեւանյան համերգը՝ Full Moon Fest-ի շրջանակում #Yerevan #fullmoonfest2023 #mot #concert ♬ original sound - News.am Style
Մոտը հանդիսատեսի համար կատարեց իր ամենահայտնի հիթերը, նրանք էլ ձայնակցեցին արտիստին։ Երգիչը հասցրեց բեմում լինել մոտ մեկ ժամ, սակայն ստիպված եղավ առանց հրաժեշտի հեռանալ՝ պարի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով։ Արտիստն, ավելի ուշ, Instagram-ում շնորհակալություն հայտնեց երեւանյան հանդիսատեսին՝ ջերմության համար, եւ ներողություն խնդրեց՝ բեմից անսպասելի հեռանալու պատճառով։ Երգիչը խոստացավ՝ այդ բացը կհասցնեն լրացնել մեկ ուրիշ անգամ։ Համերգի կազմակերպիչը մեզ հետ զրույցում հավելեց, որ երգչին բեմ իջնելուց հետո տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որ կոտրվածք ունի։
Հավելենք, որ Մոտը Երեւան էր ժամանել կնոջ՝ Մարիա Մելնիկովայի հետ։ Վերջինը ամուսնուն ուղեկցում էր ոչ միայն օդանավակայանում, այլեւ ետնաբեմում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել