«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գարիկ Մարտիրոսյանը մանկական հայտնի «Փերփերի» նախագծի համահիմնադիրներից է (ֆոտո)

19:05, 10 հուլիսի

Մանուկների համար նախագիծ ունենալու միտքը «Փերփերի» նախագծի հեղինակների մոտ վաղուց էր ծագել, իսկ նախագծի աշխատանքները սկսվել են դեռեւս 2016 թ-ից։  NEWS.am STYLE-ի հետ զրույցում ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը նշեց, որ դրա համահեղինակներից ու հիմնադիրներից է նաեւ Գարիկ Մարտիրոսյանը։

«Մենք՝ համահիմնադիրներս, բոլորս էլ ծնողներ ենք, առաջին հերթին այս նախագիծը ստեղծել ենք, քանի որ տանը տեսնում էինք, թե ինչ կարող են YouTube-ում դիտել մեր երեխաները։ Իսկ ի՞նչ են, սովորաբար, դիտում երեխաները, իհարկե, ոչ հայալեզու արտադրանք, ինչն օրինաչափ է, որովհետեւ նախքան «Փերփերին» չկար գունեղ եւ վառ հայալեզու արտադրանք, որը եւ հետաքրքիր կլիներ, եւ ուսուցողական, եւ ժամանակակից։ Ի վերջո, այն հայալեզու արտադրանքները, որոնք մինչ այդ գոյություն ունեին, մրցունակ չէին համաշխարհային շուկայի համար»,-ասաց ռեժիսորը։

a07a6004.jpg (134 KB)

Ծնողներին հատուկ մտահոգություններն էլ  համահիմնադիրներին  ստիպեցին ստեղծել մի բան, որը հետաքրքիր եւ մրցունակ կլինի։ Քննարկումներին հաջորդեցին ստեղծագործական աշխատանքները․

«Սկսեցինք աշխատել կերպարների վրա, մասնավորապես՝ ովքեր են նրանք եւ ինչ հաղորդագրություն պետք է փոխանցեն երեխաներին։ Յուրաքանչյուր կերպարի վրա մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել։ Գարիկ Մարտիրոսյանը բոլոր փուլերում մեզ հետ է, չնայած՝ միշտ չէ, որ Հայաստանում է լինում, սակայն մասնակցում է քննարկումներին, նոր մտքերով հանդես գալիս»,- հավելեց Արտյոմը։

001-274.jpg (236 KB)

Արտյոմի խոսքով՝ կերպարներ ստեղծելու աշխատանքն իր ամենասիրելի հատվածներից է։

«Երբ նոր էինք աշխատում «Փերփերիի» վրա, մի բան հստակ գիտեինք, որ մեզ պետք է հրաշագործ մեկը, ով այդ հրաշքները կիրականացնի երեխաների համար։ Գիտակցելով, որ փոքրիկները սիրում են երգեր, հասկացանք, որ երգող հերոսուհին ավելի նպատակահարմար կլինի։ Իսկ ո՞վ կարող է լինել հրաշագործ եւ գեղեցիկ, իհարկե, փերին։ Անվան տարբերակներ ունեինք, սակայն նախընտրեցինք հենց Փերփերի տարբերակը։ Մեզ անհրաժեշտ էր նաեւ կերպար, ով հետաքրքիր կլիներ տղաներին․ այդպես էլ ստացանք Վագրոյին․ ուժեղ, արդար եւ բարի կերպար, ում տղաները շատ են սիրել։ Անվան դեպքում, որոշեցինք հեռու չգնալ։ Աղջիկների համար էլ մեկ կերպար ստեղծեցինք՝ Նապային։

001-77.jpg (165 KB)

Պետք էր եւս մեկ հերոս, ով կլիներ չարաճճին, ում սխալների միջոցով ցույց կտայինք, թե ինչ չի կարելի անել։ Ստեղծվեց Խոզոն։ Կերպարների հստակեցումից հետո, սկսեցինք աշխատել նրանց տեսքի վրա։ Նպատակ էր դրված կերպարները ստանալ մարդկանց դեմքերի վրա, որպեսզի նրանք կենդանի էմոցիաներ ունենային եւ արհեստական չլինեին։ Սկվեց պրոֆեսիոնալ դիմահարդարման պրոցեսը։ Անգլիայից հատուկ պրոֆեսիոնալ դիմակներ եւ դիմահարդարում պատվիրեցինք եւ արհեստավարժ դիմահարդարների օգնությամբ՝ ստացանք վերջնական արդյունքը։ Դիմահարդարումը բավական բարդ պրոցես է։ Ամեն կերպարը ստանալու համար մոտ 3 ժամ է պահանջվում։  

001-37.jpg (189 KB)

Հագուստների հարցում մեզ հետ համագործակցում է դիզայներ Արայիկ Գաբաջյանը։ 

Բոլոր տեսահոլովակներում ունենք հիանալի պարային բեմադրություններ։ Ինչպես նկարահանման դեպքում, այնպես էլ շոուի համար բոլոր պարերը բեմադրում է Վիկա Մարտիրոսյանը։ 

Երբ կերպարներն ամբողջությամբ պատրաստ էին, սկսեցինք աշխատել արդեն սցենարի եւ երգերի վրա։ Ի դեպ, մեծ ուշադրություն ենք հատկացնում երաժշտական հատվածի վրա․ մեր թիմի անդամ է Արտեմ Վալտերը, ով երեխաների համար հրաշալի երգեր է ստեղծել։ Արդյունքում՝ ունեցանք նոր եւ ժամանակակից երգեր, որոնք միանգամից սիրվեցին երեխաների կողմից»,-մանրամասնեց ռեժիսորը։

001-134.jpg (170 KB)

Նշենք, որ Փերփերիի առաջին երգի՝ «Ամենաբարի փերիի», դիտումները 5 միլիոնը գերազանցել են։ Տեսահոլովակին հաջորդել էր Փերփերիի առաջին էպիզոդը, որը հրապարակվել էր նախագծի յութուբյան պաշտոնական ալիքում։ 

Երկու տարում Փերփերին ունեցավ 12 մաս եւ 11 երգ։ Ըստ հեղինակների՝  իրենք ի սկզբանե յութուբյան հարթակով չբավարարվելու եւ ներկայացմամբ հանդես գալու հստակ տեսլական ունեին։

001-167.jpg (172 KB)

«Կրկին ինքներս մեր առջեւ խնդիր էինք դրել ունենալու երեխաների համար վառ եւ ժամանակակից ներկայացում՝ լուսային, ձայնային հագեցվածությամբ։ Տեղադրված էկրանների միջոցով երեխաները մասնակցում են ամբողջ ընթացքին։ 2022-ի նոյեմբերից Փերփերին արդեն բեմում է, մինչ օրս միշտ ունենում ենք լեփ-լեցուն դահլիճներ, ավելին՝ երեխաներ կան, որ արդեն մի քանի անգամ են դիտել ներկայացումը։ Ի դեպ, ներկայացումը փոփոխվում է, այն երեխաները, ովքեր մեզ դիտել են սկզբում, կարող են եւս մեկ անգամ դիտել։ Իսկապես հաջողված նախագիծ է, սակայն դրա հետեւում մեծ աշխատանք կա»,-հպարտությամբ նշեց նա։

001-174.jpg (208 KB)

Հավելենք, որ Փերփերիին, Վագրոյին, Նապային և Խոզոյին մանուկները կրկին կհանդիպեն աշնանը։ Հեղինակները խոստանում են, որ հերոսները կվերադառնան նոր երգերով և նոր լուծումներով, որոնք նախկինի պես վառ, գունեղ եւ ժամանակակից կլինեն։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել