«Եկել է համաշխարհային եռման դարաշրջանը»,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը։ Հայաստանի եղանակը դրա ապացույցն է։ Օրվա միջին ջերմաստիճանն ակտիվորեն պահպանվում է +37 աստիճանի սահմաններում։ Տեղացիները, ինչպես նաեւ զբոսաշրջիկները, շրջում են ջրի շշերով եւ նույնիսկ ցայտաղբյուրի ջրով լցնում են դրանք՝ շոգից խուսափելու համար։ Մենք կիսվում ենք ջրազրկման դեմ պայքարի ավելի արդյունավետ մեթոդներով։
«Հեղուկը կորչում է, երբ մենք գնում ենք զուգարան, քրտնում ենք, խոսում եւ նույնիսկ եթե գիշերը շնչում ենք մեր բերանով։ Որոշ դեղամիջոցներ կարող են նաեւ մեծացնել ջրազրկումը, ուստի արժե ուշադրություն դարձնել դրան ցանկացած դեղատոմսում, որը դուք կարող եք ընդունել», - Vogue-ի նյութում բացատրել է բժիշկ-գիտնական եւ հանրային առողջության սննդաբան դոկտոր Ֆեդերիկա Ամաթին։
Ամենօրյա գրաֆիկի կանոնավոր կետերը նույնպես կարող են հանգեցնել ջրազրկման: Հավաքներ ձեր սիրելի հայկական սուրճի սեղանի, հանդիպումներ ընկերների հետ ալկոհոլի բարձր տոկոսով կոկտեյլների շուրջ կամ ակտիվ սպորտով զբաղվելը: Վերոնշյալ գործողությունների չարաշահումից հետո կորցրած ողջ հեղուկը պետք է համալրվի:
Ջրազրկումն առավել վտանգավոր է տարեցների կամ շատ երիտասարդների համար: Թեեւ սա ակնհայտ զգացողություն է ոմանց համար, մյուսները, հատկապես տարեցները եւ նորածինները, կարող են դա այնքան էլ չնկատել:
Ջրազրկման հիմնական նշանները
Ծարավ
Ծարավի զգացումը ջրազրկման հիմնական նշանն է
Մեզի գույնի փոփոխություն
Առողջ գույնը բաց դեղին է։ Եթե այն մուգ դեղին, նարնջագույն կամ նույնիսկ բաց շագանակագույն է, ապա դա կարող է լինել ջրազրկման նշան: Զուգարան հազվագյուտ գնալը եւս մեկ ազդանշան են:
Գլխացավեր
Բժիշկ Մարուտապպուի խոսքերով՝ մեր ուղեղը նորմալ գործելու համար պահանջում է պատշաճ խոնավեցում: Նույնիսկ հեղուկի մակարդակի փոքր նվազումը կարող է նվազեցնել մտքի արդյունավետությունն ու սրությունը: Կարող են առաջանալ կենտրոնանալու դժվարություն, գլխապտույտ, հոգնածություն եւ թուլություն։
Անփայլ մաշկ
Անփայլ մաշկը՝ հնարավոր շերտավորումով, ջրազրկման եւս մեկ նշան է:
Փորձագետները նշում են, որ երկարաժամկետ հեռանկարում ջրազրկումը կարող է լրջորեն ազդել ընդհանուր առողջության վրա: Սա մաշկի որակն է, իմունիտետն ու մտքի հստակությունը, մարմնի նորմալ ճնշումը պահպանելու ունակությունը։
Ինչպե՞ս արդյունավետ կերպով պայքարել խնդրի հետ
Արձագանքեք ձեր ծարավին
Հակառակ տարածված կարծիքի, չկա որեւէ խիստ կանոն այն մասին, թե մենք բոլորս որքան պետք է խմենք: «Կախված է նրանից, թե ով եք դուք, ինչ եք անում եւ որքան շոգ կամ չոր է այն ձեր տանը», - ավելացնում է դոկտոր Ամաթին:
Սպառեք ջուրը տարբեր ձեւերով
«Ձմերուկը, վարունգը եւ նարինջը մթերքների հիանալի օրինակներ են, որոնք օգնում են ձեզ խոնավանալ», - բացատրում է բժիշկ Մարուտապպուն: Դրանք պարունակում են ջրի բարձր մակարդակ։
Համալրեք ձեր էներգիան ակտիվ քրտնարտադրությունից հետո
Էլեկտրոլիտներն օգնում են կարգավորել ջրի մակարդակն օրգանիզմում։ Փորձեք այս մթերքները ներառել ձեր ամենօրյա սննդակարգում։ Օրինակ, կոկոսի ջուրը բնականաբար հարուստ է էլեկտրոլիտներով: Այն կօգնի ձեզ հաղթահարել խնդիրը: Այստեղ, սակայն, դուք իսկապես պետք է մի փոքր զգոն լինեք, քանի որ որոշ արտադրողներ այս ապրանքի մեջ շաքար են ավելացնում: Պարզապես պետք է խուսափել դրանից։
Հրաժարվեք ալկոհոլից
Ալկոհոլը միզամուղ է։ Այսպիսով, այն մեծացնում է մարմնի միջոցով հեղուկի արտազատման արագությունը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի