Z սերնդի կանայք մարտահրավեր են նետում... կրծկալներին: «No Bra» հեշթեգը TikTok-ում ունի ավելի քան 600 միլիոն պիտակ, որտեղ կանայք կիսում են իրենց հանդերձանքն ու կարծիքը կրծկալ կրելու վերաբերյալ: #nobrachallenge միտումը վիրուսային է դառնում՝ ավելի քան 9 միլիոն դիտումներով: Այս մասին հայտնում է NYP-ը։
Հիմնականում կանայք կիսվում են առանց կրծկալի իրենց հանդերձանքով: Կանանցից մեկն, օրինակ, Vaninileon մականունով, կիսվել է իր փորձով՝ ասելով, որ ամբողջ շաբաթ կփորձի քայլել առանց կրծկալի։ «Ես մեծից մինչեւ միջին կուրծք ունեմ եւ ցանկանում եմ փորձել առանց կրծկալի մնալ առնվազն մեկ շաբաթ», - ասել է նա: Նրա խոսքով՝ ինքը չի սիրում ամռանը կրծկալ կրել, քանի որ դա փչացնում է նորաձեւության պահերը։
Vaninileon-ը միլիոնավոր դիտումներ է հավաքել, շատերին հետաքրքիր է հետեւել նրա «նորաձեւության ճամփորդությանը»։
Կանայք ոչ միայն ցանկանում են այրել իրենց կրծկալները, այլ ուզում են իմանալ, թե ինչպես ոճավորել իրենց հանդերձանքն առանց դրանց: Այս տենդենցը դարձել է թրենդ նաեւ հայտնիների շնորհիվ, ովքեր հաճախ են ներկայանում առանց ներքնազգեստի։
Իհարկե, ոչ բոլոր Z սերնդի ներկայացուցիչներն են պատրաստ գնալ այդ ռիսկին: Օրինակ, Tiktoker Լեյսի Կլերը տեսահոլովակ է նկարահանել, որտեղ նա առանց կրծկալի սպիտակ կրոպ տոպով ցույց է տալիս, որ կրծկալ չկրելը բոլորի համար չէ:
Հոգեբան Կարլի Դոբերը բացատրել է, որ միտումը ուժեղ «հայտարարություն» է երիտասարդ կանանց համար: «Զգացմունքային եւ հոգեբանական տեսանկյունից կրծկալ չկրելը կարող է վկայություն լինել այն մասին, թե ինչպես եք ցանկանում ներկայանալ աշխարհին, նաեւ ինչպես եք ցանկանում թաքցնել մարմնի նորմալ մասերը», - ասել է նա: Շատ կանայք իրենց «ազատված» են զգում՝ չկրելով կրծկալ, ասում է նա, ինչը նշան է, որ երիտասարդ կանայք ցանկանում են վերադարձնել իրենց «ազատ կամքը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու