Օգոստոսի 25-ին Հայաստանում ժամանակակից պարերի միջազգային փառատոնի շրջանակում առաջին ներկայացումն անցկացվեց Երեւանում։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել Գյումրիում՝ օգոստոսի 23-ին, այնուհետեւ Երեւանում սկսվեց ցուցադրությունների շարքը։
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում ելույթ է ունեցել ֆրանսիական Wang Ramirez դուետը՝ «We are Monchichi» պարային ներկայացմամբ։ Ներկայացումը պատմում է Մարկոյի եւ Մաթիլդայի մասին, որոնց մարմնավորում են պարուսույցներ Հոնջի Վանգը եւ Սեբաստիեն Ռամիրեսը։
Հումորով, պլաստիկ խորեոգրաֆիայով եւ անսովոր երաժշտական մշակումներով լի «We are Monchichi» պարային ներկայացումը հիշեցնում է կատվի եւ մկան խաղը, համադրում կանացին ու տղամարդկայինը, հումորը միահյուսում է պատմվածքին, ինչպես նաեւ՝ դաշնամուրն ու ջութակը համատեղում էլեկտրոնային երաժշտության հետ:
Ներկայացման գեղարվեստական բաղադրիչը պարզ է դարձնում, որ հանդիսատեսը առջեւ պարզապես պար չէ, այլ դրամատիկ ներկայացում, որտեղ պարը պատմողական լեզուներից մեկն է:
Կերպարների եւ իմաստների բազմաձայնություն
Ամբողջ պարային ներկայացումը պատմություն է համատեղելիության եւ բազմաձայնության մասին։ Ժանրային կատարման մեջ ներկայացումը պատկերում է գեղարվեստական դրաման՝ հյուսված պարային կատարման մեջ։ Երաժշտական առումով այն դրսեւորվում է դաշնամուրի եւ ջութակի միախառնման միջոցով էլեկտրոնային հարվածների ուղեկցությամբ: Գեղարվեստորեն պատկերված է լեզուների բազմազանություն, որոնց միջոցով հերոսները փորձում են հասկանալ, նախատել եւ սիրել միմյանց։
Բաբելոնյան բախումներ՝ երկուսի միջեւ
Ներկայացման ողջ ընթացքում հերոսները խոսում էին տարբեր լեզուներով, խոսում էին իրենց մասին, միմյանց մասին, վիճում ու կատակում։ Մարկոն անգլերենն էր օգտագործում՝ ակնհայտ բաներ նկարագրելու համար։ Վիճաբանության ժամանակ նա իտալերենով վրդովվում էր, իսկ մշակութային տարբերությունները բացատրելու համար՝ դիմում գերմաներենին։ Մատիլդան, վիճելով Մարկոյի հետ, դիմում էր ֆրանսերենին, իտալերենով նմանակում իր սիրեցյալին, իսկ իր շփոթված մտքերը հնչեցնում մայրենի չինարենով։ Փոխըմբռնման հասնելու անվերջ փորձի ժամանակ հերոսները դիմում են բազմաթիվ լեզուների, բայց պարը զույգի համար դառնում է միմյանց հետ խոսելու լավագույն միջոցը։
Լեզուն թեզ է, պարը՝ փաստարկ
Մենք տեսնում ենք, թե ինչպես են դերասաններն իրենց պատմությունը փոխանցում տարբեր իրավիճակների եւ կերպարների միջոցով՝ զարգացնելով այն: Մաթիլդան սկսում է առաջին պարը։ Սլացիկ աղջիկը հեշտությամբ շրջում է բեմով եւ դաշնամուրի դանդաղ ռիթմի ներքո սահուն, նրբագեղ շարժումներով ցուցադրում է իր պլաստիկությունը։ Մարկոն դուրս է գալիս երկրորդը, երաժշտությունը փոխվում է՝ դառնալով ավելի ռիթմիկ, եւ հերոսը սկսում է պարել ռիթմի տակ՝ կոտրված եւ դինամիկ շարժումներով: Այսպիսով, հանդիսատեսը ծանոթանում է պատմվածքի հերոսների հետ՝ Մատիլդայի, որն ակնհայտորեն բալետային անցյալ ունի, եւ Մարկոյի, ով սիրում է բրեյքը: Սկզբում Մաթիլդան իր նրբագեղությամբ մարմնավորում է Ֆրանսիան, որտեղ նա ապրում էր, իսկ Մարկոն՝ իր արտահայտությամբ՝ Իտալիան, որտեղից նա գալիս է։ Այնուամենայնիվ, շուտով մշակույթների սահմանները լղոզվում են, եւ պարողները ընդունում են միմյանց վարքագիծը՝ համատեղելով իրենց միջեւ եղած բոլոր տարբերությունները մեկ պարի մեջ, չբաժանված դերերի. Մաթիլդան բարձրակրունկներով բրեյք է պարում, իսկ Մարկոն ցուցադրում բալետային ճկուն հմտություններ։
Ի վերջո, պարը դառնում է հաղորդակցության միակ միջոցը, որը գերազանցում է ժանրերը, դերերը, սեռերը, ազգությունները եւ լեզուները:
Ռեգինա Մելիքյան
Լուսանկարը՝ www.wangramirez.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ