«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գեղեցկուհի Ալսուն առաջին անգամ երեխաների հետ նկարահանվել է HELLO ամսագրում

15:11, 23 դեկտեմբերի

Ռուսական ճանաչված երգչուհի Ալսուն ռուսական HELLO ամսագրի 500-րդ հոբելյանական համարի հերոսուհին է դարձել: 30-ամյա աստղն ամսագրի նկարահանող խմբին հրավիրել է իր քաղաքամերձ առանձնատուն եւ ծանոթացրել աղջիկների` 7-ամյա Սաֆինայի եւ 5-ամյա Միքելլայի հետ: Ալսուն, մինչեւ դուստրերի «Kinder МУЗ Awards» մրցանակաբաշխությանը ներկայանալը, նրանց չէր ցուցադրում հանրությանը:

Ամսագրին տված հարցազրույցում երգչուհին պատմել է երեխաների դաստիարակության եւ ամանորյա նվերների մասին:

Մանկության ամանորի մասին.

Անկեղծորեն ասեմ. Նոր Տարին իմ սիրելի տոնն է: Այն միշտ ինձ համար ամենաուրախն ու երկար սպասվածն է եղել:

Ես հավատում էի հրաշքներին, Ձմեռ Պապին եւ Ձյունանուշին, իսկ ինչպես էի նվերների սպասում... Երբ փոքր էի, մենք վատ էինք ապրում, շատ բաներ չէին ճարվում, այդ պատճառով անկեղծ սպասում էի տոներին, գիտեի, որ ինչ-որ համեղ կոնֆետ ստանալու եմ հենց դեկտեմբերի 31-ին: Ամանորն ինձ համար մեծ իրադարձություն էր: Մենք նշում էինք՝ ինչպես հարկն էր: Այդ ժամանակ մենք Կոգալիմում էինք ապրում, այդ պատճառով տանը միշտ բնական եղեւնի էր լինում, որն ինքներս էինք կտրում հարեւան անտառից: Մայրս տոնական ընթրիք էր պատրաստում, իսկ մենք ինքնաշեն խաղալիքներով զարդարում էինք տոնածառը:

Դաստիարակության մասին.

Ինձ համար անդաստիարակ երեխաներից վատ բան չկա: Երբ տեսնում եմ, թե ինչպես են աղջիկներիս հասակակիցները կամակորություն անում, մեծերին կոպտում, բարկանում եմ: Այդ պատճառով դաստաիարակության մեջ ես ավելի շատ ուշադրություն եմ դարձնում քաղաքավարությանը: Ինձ սովորեցրել են հարգել մեծերին, միշտ բարեւել, ասել «շնորհակալություն», «խնդրում եմ», Դուք-ով դիմել եւ ես փորձում եմ նույն կերպ դաստիարակել նաեւ իմ դուստրերին: Ես մեր ընտանիքի ամենախիստ անդամն եմ, որովհետեւ հայրիկը մեզ հետ շատ ժամանակ չի անցկացնում, նա ավելի շատ երես է տալիս, ավելի շատ է նվերներ գնում: Բայց նա նույնպես նկատողություն է անում աղջիկներին, երբ նրանք մոռանում են ինչ-որ մեկին բարեւել: Այդ առումով ես եւ Յանը համակարծիք ենք:

Եվ հիմա, երբ աղջիկներս արդեն գիտակցական տարիքում են, մենք կարող ենք նրանց բացատրել, որ անծանոթ մարդկանց պետք է Դուք-ով դիմել: Թվում է՝ մանրուք է, բայց մեծ երեւույթները փոքրերից են կուտակվում: Ես Մոսկվայում նույնպես ամեն տարի մանկական տոներ եմ կազմակերպում տանը, երեխաներին Ամանորի տարբեր հանդեսների եմ տանում, թատրոններ, նվերներ եւ, իհարկե, ուտեստներ եմ պատրաստում: Թեեւ նրանց զարմացնելն այնքան էլ հեշտ չէ: Աղջիկներս երազանք ունեին, նրանք շուն էին ուզում: Հիմա նրանք շնիկ ունեն: Թվում էր՝ երազելու ոչինչ այլեւս չկա, բայց հիմա էլ նրանք Բոնիի համար ձագուկներ են ուզում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել