«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կանացի սեքսուալության տեսակները

21:20, 3 սեպտեմբերի

Սեքսուալությունը կոնստրուկտ է, որը կարելի է հասկանալ բոլորովին տարբերայլ կերպ՝ կախված կոնտեքստից: Կա սեռական խառնվածք, որը որոշում է, թե որքան կարեւոր է սեքսը ձեզ համար, եւ սեռական ինտելեկտը, որը չափվում է նրանով, թե ինչն է ձեզ համար նորմալ սեքսի մեջ: Ցանկացած հասկացության բացատրությունը դրանց դասակարգման միջոցով մարդկանց միջեւ տարբերությունները բացահայտելու ամենատարածված միջոցն է, նույնիսկ այսօր՝ երկիմաստության ու ցանկացած տիպաբանության մերժման դարաշրջանում:

Ռեժիսոր Քսենիա Միտրոֆանովան մշակել է կանացի սեքսուալության տիպաբանություն՝ հիմնված այն բանի վրա, թե ինչպես է կինն իրեն պահում հանրության մեջ, սթրեսային իրավիճակներում եւ տեսախցիկի առջեւ։ Տիպաբանությունը հետաքրքիր է նրանով, որ այն չի գրավում հոգեբանությանը, այլ հաշվի է առնում միայն կնոջ կերպարն ու նրա վարքագծի տեսակը։ Խոսում ենք տիպաբանության մասին՝ այն հարմարեցնելով հայկական իրականությանը։

Հեղինակն առաջին կանացի տեսակը սահմանում է որպես «Փափուկ ուժ»։ Նման կանանց նայելիս ասում են՝ «վայելչակազմ»: Սրանք փափուկ դիմագծերով ու կազմվածքով կանայք են, հաճախ՝ երկար մազերով։ Չնայած շարժումների սահունությանը, նրանք ունեն անմիջականություն իրենց հայացքում ու կեցվածքում։ Այս երկակիությունը կարելի է տեսնել նաեւ նրանում, որ ներսի արտաքին փափկության հետեւում թաքնված է շիտակությունն ու ուժեղ խառնվածքը: Սթրեսային կամ սիրահարված իրավիճակում, նրանք հեշտությամբ կարող են վեճերի բռնվել եւ եռանդով աջակցել քննարկումներին: Եթե ​​նրանց դուր է գալիս տղամարդը, ապա կարող են բացահայտ անտեսել նրան։ Ահա, թե ինչպես է դրսեւորվում ներքին հաստատակամությունը։ Կյանքում նրանց պակասում է թեթեւությունը, հաճախ չափազանց լուրջ են դառնում հանրության առաջ, ունենում են ձգված ժպիտ, ավելորդ լարվածություն։ Ընկերություններում նման կանայք, որպես կանոն, չեն շտապում խոսել իրենց մասին, պատրաստ են լսել ուրիշներին, բայց չբացվել։ Կարող են լինել չափից ավելի ուղղախոս եւ մեկուսացված։

баб3-1.jpg (59 KB)

Տիպիկ ներկայացուցիչներ՝ Մոնիկա Բելուչի եւ Անջելինա Ջոլի։

Հայկական իրականության մեջ սա կնոջ տեսակ է, ով իր գեղեցկությամբ աչք է գրավում, բայց նաեւ իր ուժով վանում է անվստահ տղամարդկանց մեծամասնությանը։ Նրան անպայման նայում են, բայց հեռվից՝ մի տեսակ անառիկ գեղեցկուհի։ 

Հաջորդ տեսակը «հասանելի մաքրությունն» է։ Նման կանայք վառ են, աղմկոտ, բարձրաձայն ու զվարճալի։ Նրանց կարելի է առանձնացնել մազերի վառ գույնով, լայն ժպիտով եւ հնչեղ ծիծաղով։ Նրանք հմայիչ են եւ հաճախ ուշադրության կենտրոնում։ Ամենաշատն աչքի են ընկնում կոտրված ժեստերն ու միամտությունը։ Նման կանայք սիրում են ցույց տալ իրենց ռոմանտիկ էությունը։

баб7.jpg (49 KB)

Տիպիկ ներկայացուցիչներ՝ Մերիլին Մոնրո եւ Ջուլիա Ռոբերթս:

Նման կանայք համատեղում են սեքսուալությունը եւ փոքր-ինչ մանկական միամտությունն ու երկչոտությունը։ Նրանք սիրախաղի սիրահար են։ Դժվար իրավիճակներում նրանք արագ մոլորվում են։ Հայկական իրականության մեջ սա կոկետուհի հարեւանուհին է, որին կասկածանքով են նայում վառ սեքսուալության եւ մանկական միամտության ակնհայտ անհամատեղելիությանը։ Նրա վառ սեքսուալության պատճառով, նախանձից ելնելով, մյուսները վերագրում են սանձարձակություն ու անլուրջություն, իսկ տղամարդիկ անխոհեմաբար դա համարում են մատչելիություն։

Մեկ այլ տեսակ է «արիստոկրատական ​​թուլությունը»: Այս կանայք չեն սիրում իրենց վրա ուշադրություն հրավիրել պարանոցի կամ բաց ուսերի կամ ոտքերի միջոցով, նրանք համեստ են, բայց միշտ ճաշակով հագնված, մազերը կոկիկ կապած։ Նրանք աչք են գրավում իրենց լակոնիկությամբ։ Արտաքին զսպվածությունը հեշտությամբ շփոթվում է ամբարտավանության հետ: Սթրեսային իրավիճակներում հաճախ վերցնում են խնդրողի դիրքը։ Սկսում են չափից շատ ներողություն խնդրել եւ առանց պատճառի մոլորվում են, լեզվակռիվ է ստեղծվում։ Բոլորն ատում են դա նրանց մեջ, քանի որ այն չի համապատասխանում նրանց խառնվածքին։

баб.jpg (95 KB)

Տիպիկ ներկայացուցիչներ՝ Նիկոլ Քիդման եւ Գվինեթ Փելթրոու:

Հայկական իրականության մեջ սա արտաքուստ համեստ, սառը եւ կարծես միշտ հեռավորության վրա գտնվող կին է։ Նստարանին նստած տարեց տատիկները եւ հարեւանները նրան մեղադրում են մեծամտության մեջ՝ սուրճ խմելուց եւ իրենց հետ բամբասելուց հրաժարվելու համար։ Արտաքնապես մի տեսակ սառցե թագուհի, որը թքած ունի երկրային խնդիրների վրա։

Մեկ այլ տեսակ է «Խորը էքսցենտրիկ»-ը: Նման կանայք, որպես կանոն, սիրում են վառ կերպարներ, ունեն լայն ժեստեր, վստահ քայլվածք եւ ինչ-որ չափով հեգնական հայացք։ Սթրեսային իրավիճակներում հաճախ լինում են անկանխատեսելի ռեակցիաներ, օգտագործում են սարկազմ ու հեգնանք, կարող են չափից դուրս կոպիտ թվալ։ Արագ զղջում են արձագանքի համար եւ մեղադրում են իրենց իմպուլսիվ լինելու համար: Նրանք հաճախ դիմում են տրամաբանությանը եւ սառը բանականությանը, բայց սիրում են խելահեղ գաղափարներ ու արկածներ:

баб4-1.jpg (79 KB)

Տիպիկ ներկայացուցիչներ՝ Մերիլ Սթրիփ եւ Պենելոպա Քրուզ:

Հայկական իրականության մեջ սա մի կին է, ով ուշադրություն է գրավում իր արձագանքներով ու ծիծաղով։

Հաջորդ տեսակը «Հիմարիկն» է։ Արտաքուստ քաղցր, բանտիկ շրթունքներով, բայց ունի սուր ու անկյունային ժեստեր։ Ամենօրյա զգեստապահարանը սիրում է նոսրացնել ռոք ոճի հագուստով։ Կարող է լինել կռվարար չափից ավելի հանդգնության պատճառով: Սթրեսային իրավիճակում նրանք մոլորվում են, ամաչկոտությունը դրսեւորվում է, վերածվում են մեղավոր երեխայի կամ գռեհիկ տատիկի։

баб2-1.jpg (50 KB)

Տիպիկ ներկայացուցիչներ՝ Նատալի Պորթման եւ Սքարլեթ Յոհանսոն։

Հայ իրականության մեջ նրան անկախ տարիքից լիովին լուրջ չեն վերաբերում։ Տիպաբանության հեղինակ Քսենիա Միտրոֆանովան առանձնացնում է մեկ այլ տեսակ՝ «Գորշ մուկ», որը դեռ չի որոշել եւ չի բացահայտել իր սեքսուալությունը։ Հայկական իրականություններում սա բակի ամենաաննկատ կինն է, ում մասին քիչ բան է հայտնի, բայց առանձնապես հետաքրքիր չէ։

баб1-1.jpg (51 KB)

Չնայած հեղինակի առաջարկած տիպաբանությանը, սեքսուալությունը շատ ավելի ծավալուն հասկացություն է եւ կարող է դրսեւորվել բոլորովին այլ ձեւերով՝ առանց կոռեկտության կամ նորմերի, այնպես որ դրա բոլոր կողմերը պետք է վերցնես քո մեջ։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել