Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց Coca-Cola Music Fest-ը: Ամենագունեղ երաժշտական միջոցառումներից մեկը տեղի ունեցավ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Yerevan Fest Arena-ում:
Չդավաճանելով արդեն իսկ որդեգրած ավանդույթը՝ ֆեսթը հայկական բեմում համախմբեց ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի: Ելույթ ունեցան Dj Alen Hertz-ը, Dj Smoke-ը, Ամալկան, Meghu-ն, Ռուբենը եւ Մարիամը, Kami Friends-ը, D’Litte-ն ու Անահիտ Ադամյանը, Adana Project-ը, Արամ mp3-ը, Lav Eli-ն, Իվետա Մուկուչյանը, Hayat Project-ը, 3.33-ը, The Beautified Project-ը, Բրյունետը:
Посмотреть эту публикацию в Instagram
Այս տարվա հրավիրված աստղերից էին ռումինական Fly Project խումբը, երգչուհի Իննան եւ ղազախ երաժիշտ Imanbek-ը:
Ինչպես նախորդ տարի՝ այս տարի եւս գործում էր երկու բեմ, որպեսզի հանդիսատեսը կարողանար նոն-ստոպ վայելել արտիստների ելույթները: Տարածքում վաճառվում էին նաեւ սնունդ եւ ըմպելիք:
«Սա միջազգային փառատոն է՝ իր բոլոր կանոններով, մենք փորձում ենք պահել բոլոր չափանիշները: Հաջորդ տարի կփորձենք այնպես անել, որ այն միայն մեկ օր չընդգրկի, տեւի 2-3 օր: Մենք բեմահարթակ ենք տրամադրում որակյալ երաժշտությանը, բացի այդ ցանկանում ենք ներկայացնել ավելի երիտասարդ կատարողների՝ նրանց ոգեւորելու համար: Կան նաեւ հայտնի արտիստներ ու խմբեր, որոնք ներկայացնում են իրենց հայտնի հիթերը»,-նշեց «Unity Production»-ի համահիմնադիր ու միջոցառման անցկացման գաղափարի համահեղինակ Ալեքսանդր Մհերյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Բեմից իջնելուց հետո NEWS.am STYLE-ի հետ տպավորություններով կիսվեց Fly Project-ի անդամ Թուդոր Իոնեսկոն: Նա նշեց, որ, սովորաբար, ելույթներից հետո ուժասպառ է լինում, բայց հայ հանդիսատեսը նրան լիցքավորել էր: «Հենց այսպիսի ընդունելության էլ սպասում էի, քանի որ ծանոթ եմ Հայաստանին»,-հավելեց երաժիշտը:
Նրա հետ մեր զրույցը, Fly Project-ի, Իննայի եւ մյուս արտիստների ելույթները՝ մեր պատրաստած կարճ հոլովակներում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են