Սերժ Թանկյանն իր հետեւորդների հետ շարունակում է կիսվել Արցախում տեղի ունեցած իրադարձություններով։ Ինստագրամյան իր նոր տեսանյութում աշխարհահռչակ ռոք երաժիշտը նշել է, որ 9 ամիս շարունակ արցախահայությանը շրջափակման մեջ պահելուց հետո՝ զրկելով նրանց սննդից ու այլ անհրաժեշտ պարագաներից, Ադրբեջանը անցել է հարձակման՝ պատճառելով մարդկային աղետ։
View this post on Instagram
;Հազարավոր մարդիկ հավաքված են Ստեփանակերտի օդանավակայանում, խնդրում են, որ իրենց տարհանեն։ Սա մարդկային մեծ աղետ է՝ մի բան, որից կարելի էր խուսափել, եթե միջազգային մակարդակով գործողություններ ծավալվեին, բայց հիմա ունենք միայն խոսքեր՝ ոչ մի սանկցիա, ինչպես, օրինակ, կիրառվեց Ռուսաստանի հանդեպ։ Սակայն գործելու ժամանակն է։ Այս մարդկանց բռնությունից փրկելու միակ միջոցը իրենց տներում թողնելն է՝ միջազգային խաղաղապահների հսկողության ներքո»։
Երաժիշտը կոչ է արել ԱՄՆ-ի ներկայացուցչական կողմին ցուցաբերել արդարություն։ «Ես ահազանգում է ՄԱԿ-ին Արցախ ուղարկել խաղաղապահ զորք։ Այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Նրանց պարտականությունն էր Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, նրանց պարտականությունն էր դադարեցնել ադրբեջանական ագրեսիան, բայց նրանք ոչինչ չարեցին։ Ես կասեի՝ այն միջազգային խաղացողները, որոնք ոչինչ չեն արել, հանցակիցն են այս ամենի»։
Never Again-ն այսուհետ չի վերաբերում միայն մի խումբ մարդկանց, դա վերաբերում է բոլորին, ովքեր ականատես են եղել մարդկության դեմ այս հանցանքին, հավելել է Թանկյանը։
Տեսանյութին կից նա գրել է՝ «Ադրբեջանը մեղավոր է ցեղասպանության մեջ։ Թուրքիան մեղավոր է ցեղասպանության մեջ։ Ռուսաստանը մեղավոր է ցեղասպանության մեջ։ Պակիստանը, Իսրայելը, ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն հանցակից են»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին