«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ապագաս Արցախում էի տեսնում». «Հույսը չի մեռնում». փոքրիկ արցախցիները «մի քիչ ժպիտի» հետեւից էին եկել Վարդանյան եղբայրների կրկեսային շոուին (ֆոտո/վիդեո)

12:29, 1 հոկտեմբերի

Աշխարհահռչակ ակրոբատ եղբայրները՝ Անդրանիկ եւ Գեւորգ Վարդայանները, որոնք արդեն 6-րդ շոուն են ներկայացնում Երեւանում, երեկ առավել, քան հուզված էին. պատասխանատվությունն առավել մեծ էր՝ հյուրընկալել էին երեխաների, որոնց աչքերն օրեր առաջ կրկեսի գույների, ծաղրածուների ու զվարճալի հնարքների փոխարեն տեսել էին հայրենի երկրի դաժան ավերածությունները, վիրավոր ընկերներին ու ադրբեջանական ագրեսիայի մյուս դրսեւորումները… Ցավը փոխարինել սփոփանքով, հուսահատությունը՝ լավատեսությամբ… գոնե՝ 2 ժամով, ասում են եղբայրները, որոնք մինչ սեպտեմբերի 19-ի իրադարձություններն արդեն հասցրել էին կրկեսի հրաշքը փոխանցել մոտ 700 երեխաների, որոնք նույն դաժանությունն ապրել էին 2020-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով: Նրանց հանդիսատեսի շարքում են նաեւ անապահով ընտանիքների եւ մանկատների երեխաները:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ցավը դեռ սրտում, կարոտը՝ աչքերում, բայց հրաշքի սպասումով: Նրանցից շատերն այսօր երկու օրվա ճանապարհից հետո առաջին անգամ ժպտացին ու հավատացին՝ ինչպես կրկեսում, այնպես էլ կյանքում հրաշքներ լինում են, ուրեմն՝ հույսը չպետք է կորցնել: Ոմանք խուսափում են լուսանկարվելուց եւ շփվելուց: Ստեփանակերտից ժամանած Դանիելան նշում է՝ ամեն դժվարության էլ դիմանում էին ու դեռ կդիմանային. միայն ցանկանում էին տանը մնալ… «Ռմբակոծություններին սովոր էինք… Ամենադժվարը ճանապարհն ա եղել»,-հավելում է նա: Ապագա անելիքների մասին դեռ չի մտածում,-«Ապագաս Արցախում էի պատկերացնում…»,-հուզմունքը զսպելով նշում է աղջիկը:

384503834_309693485146713_6570769069860856079_n.jpg (94 KB)

Մյուս զրուցակիցս փոքրիկ Տիգրանն էր՝ Ստեփանակերտից. 2 օր առաջ է հասել Երեւան,-«Երկու օր ճանապարհին էինք, դժվար էր: Ռմբակոծությունների ժամանակ վախեցել էի, բայց դե դիմանալու էր, Արցախի ոգին էդպիսին չի, մենք ամեն ինչի էլ դիմանում ենք»,-ասում է տղան, որը կրկես եկել էր մի քիչ ժպիտի հետեւից,-«Այդքանից հետո եկել ենք մի փոքր էմոցիայի համար: Հույսը կա, հույսը չի մեռնում: Անպայման վերադառնալու ենք, պայքարելու ենք մեր Արցախի համար մինչեւ վերջ»:

384528905_247084004562215_3191482663758787972_n.jpg (109 KB)

Երեխաներին տեսնել կրկին ժպտալիս ու լավատես՝ սա է Վարդանյան եղբայրների այժմյան առաքելությունը Հայաստանում: Նրանք այստեղ են մնալու դեռ երկու ամիս եւ շարունակելու են հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մանուկներին եւ նրանց ընտանիքներին, քանի որ ներկայացումն իր հետաքրքրաշարժ մասնակիցներով ու էքստրեմալ համարներով լարված կպահի նաեւ մեծահասակներին: 

380313145_1062864537982202_7134531974971558969_n.jpg (94 KB)

«Մեր ցանկացած շոուի հրավիրել ենք անապահով ընտանիքների, մանկատան երեխաների, 2020 թ-ի պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված երեխաների… Այդ մարդիկ դժվար դրության մեջ են, եւ մենք ցանկանում ենք ինչ-որ կերպ օգտակար լինել նրանց: Հուսով ենք, որ այս ծրագրով կկարողանանք նպաստել, որ, գոնե, 2 ժամ ցավի մասին չմտածեն»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Վարդանյանը: Նա վստահ է՝ բացի նյութական օգնությունից դժվարին օրեր տեսած մարդկանց պետք է աջակցել նաեւ էմոցիոնալ տեսանկյունից:

384546153_1482968185610476_5755378256099736712_n.jpg (41 KB)

«Երբ մարդու կյանքում դժվարություն է լինում, ցրվելու համար պետք է մի տեղ գնալ ու այս առումով, ըստ իս, ճիշտ բան ենք անում: Գուցե, շատերը կարծեն, որ այս շրջանում պետք չէ ժամանցային ծրագրեր իրականացնել, բայց ես կարող եմ հակադարձել. այս երեխաներն այնքան դաժան փորձությունների միջով են անցել. երբ հետեւում ես լուրերին, տեսնում ես մարդկանց աչքերում այդ ցավը․ ես կարծում եմ՝ պետք է փորձենք փոխել այդ աչքերի ցավը… Վերջին ներկայացման ժամանակ մի կին մոտեցավ, ասաց, որ երեք տարվա ընթացքում, ինչ Արցախից տեղափոխվել էին Երեւան, իր երեխայի աչքերում այսքան ուրախություն չէր տեսել: Փշաքաղվեցի այդ խոսքերից… Իհարկե, կարեւոր է, որ բոլորս նրանց կողքին լինենք նաեւ ֆինանսապես, բայց երեխաներին պետք են հենց այսպիսի էմոցիաներ: Մենք Հայաստան չենք եկել գումար վաստակելու համար, եկել ենք կոնկրետ գիտակցմամբ, որ հիմա այստեղ շատ դժվար շրջան է, եւ կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է փորձի իր գործունեությունը տեղափոխել Հայաստան: Օգնությունը Հայաստանին ոչ միայն դրսից փող ուղարկելն է, այլեւ քո աշխատանքով, գիտելիքներով հայրենիքիդ պիտանի լինելը»:

380046018_703212854501201_2070042177066208524_n.jpg (67 KB)

Եղբայրները Արցախում եղել են մեկ անգամ, բայց դա բավական է եղել սիրահարվելու այդ կախարդական հողին:

«Արցախում եղել եմ մինչեւ բանակ զորակոչվելս: Եղել ենք Շուշիում, Ստեփանակերտում: Շատ ժամանակ է անցել, բայց վառ հիշում ենք ամեն ինչ: Այնտեղ եղել ենք հյուրախաղերով: Հատկապես տպավորված եմ Շուշիով: Արցախը չպետք է մոռանալ»,-կիսվեց Անդրանիկը:

379665555_696782202340099_2714406290059514568_n.jpg (79 KB)

Ինչ վերաբերում է Վարդանյանների շոուին, այն նախատեսված է շաբաթ եւ կիրակի օրերին։ Առաջիկա ներկայացումն այսօր է՝ հոկտեմբերի 1-ին, սկիզբը՝ 17:00-ին։ Հասցեն՝ Աթենքի փողոց 10, «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել