Երգիչ Լյոկան նշել է, որ իրեն պատկանող հագուստի արտադրամասը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը։
«Երկար չեմ պատմի, թե ինչերի միջով անցանք՝ արտադրամաս ունենալու երազանքին հասնելու համար: Երկար տարիներ մտածել ու գծել եմ․ 2020-ից հետո այս գաղափարի շուրջ հավաքվեցին ընկերներս, հավաքվեց մի ուժեղ թիմ, ու մենք սկսեցինք գնալ մեր երազանքի հետեւից: Երեւանում արդեն գործող արտադրամասը տեղափոխեցինք Արցախի սիրտ՝ Ստեփանակերտ: Որոշեցի, որ ես որպես Արցախցի, եթե ինչ որ բանի հասնեմ այս կյանքում, դա պետք է անեմ Արցախում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի երգիչը՝ ներկայացնելով այն երկար ու բարդ ճանապարհը, որն անցել են իրենց երազանքն իրականացնելու համար։
«Թիմը մի քանի անգամ մեծացրինք, ավելացրինք սարքավորումները, նոր մոդելների վրա սկսեցինք աշխատել, նոր համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք Իրանի ու Ուզբեկստանի գործընկերների հետ, կարծես, թե ամեն ինչ լավ էր, բայց, սկսվեց բլոկադան:
Ես չեմ պատմի՝ ինչ գնով մենք հասանք այդ երազանքին, կոպեկ-կոպեկ հավաքելով, գիշեր-ցերեկ չքնելով․ շատ ծանր ու դժվար էր, բայց մենք հասանք»։
Լյոկան գրել է՝ արդեն երրորդ անգամ է կորցնում իր տունը․ «Մենք կորցրինք մեր հայրենիքը՝ Արցախը: Ես կորցրի իմ տունը՝ արդեն 3-րդ անգամ։ Տան հետ կորցրի նաեւ արտադրամասը: Ես կորցրել եմ ամեն ինչ՝ 3 տուն, հայրենիք, գործ, ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել հույսս, հավատս ու ապրելու ցանկությունս: Խաղաղություն մեր ազգին,
մնացածը մենք կստեղծենք»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես