Ամերիկահայ գեղեցկուհի Փեգի Գարաբեկյանը դարձել է «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթի առաջին «Միսս Արեւաշող»/Miss Sunshine տիտղոսակիրը։ Փեգին իր տիտղոսը ստացել է հոկտեմբերի 5-ին՝ Վաշինգտոնում կայացած «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթի եզրափակչի ժամանակ։ Իսկ մրցույթի հաղթողը դարձել է Վիկտորիա ԴիՍորբոն՝ Թենեսիից, որն էլ կներկայացնի ԱՄՆ-ն դեկտեմբերի 16-ին՝ Հնդկաստանում կայանալիք «Միսս Աշխարհ» մրցույթում։
Խոսելով իր տիտղոսի մասին՝ 29-ամյա Փեգին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես դարձա այս գեղեցկության մրցույթի պատմության մի մասնիկը՝ պաշտոնապես թագադրվելով, որպես առաջին Miss Sunshine տիտղոսակիր եւ «Միսս Աշխարհ Ամերիկայի» պատմության մեջ այդ տիտղոսի առաջին դեսպանը։ Ինձ համար պատիվ է այս հնագույն մրցույթի պատմության մի մասը դառնալը։ Շնորհակալ եմ Աստծուն»։
Հայուհու առաջին լուրջ նվաճման մասին հայտնի դարձավ 2015 թ-ին, երբ աղջիկը ներկայացրեց Հայաստանը «Միսս Ասիա ԱՄՆ» մրցույթում՝ արժանանալով Miss Congeniality կոչմանը։ Փեգի Գարաբեկյանը եղել է նաեւ NEWS.am STYLE-ի «ArmenՅԱՆs» խորագրի հերոսուհիներից։ Խոսելով իր կարիերայի վրա՝ հայկական գեների ազդեցության մասին՝ Փեգին նշել էր․ «Կարծում եմ՝ հայկական դիմագծերս շատ ընդգծված են։ Ես հպարտ եմ հայկական դիմագծերիս համար, եւ վստահ եմ, որ այդ հպարտությունը տալիս է նաեւ բացառիկ ինքնավստահություն, որն արտացոլվում է մրցույթներին մասնակցելուս ընթացքում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)