«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայազգի Փեգի Գարաբեկյանը՝ «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթում առաջին Miss Sunshine տիտղոսակիրն է դարձել (ֆոտո)

15:05, 7 հոկտեմբերի

Ամերիկահայ գեղեցկուհի Փեգի Գարաբեկյանը դարձել է «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթի առաջին «Միսս Արեւաշող»/Miss Sunshine տիտղոսակիրը։ Փեգին իր տիտղոսը ստացել է հոկտեմբերի 5-ին՝ Վաշինգտոնում կայացած «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթի եզրափակչի ժամանակ։ Իսկ մրցույթի հաղթողը դարձել է Վիկտորիա ԴիՍորբոն՝ Թենեսիից, որն էլ կներկայացնի ԱՄՆ-ն դեկտեմբերի 16-ին՝ Հնդկաստանում կայանալիք «Միսս Աշխարհ» մրցույթում։

Խոսելով իր տիտղոսի մասին՝ 29-ամյա Փեգին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

386375099_799623422172229_6613966011366096380_n.jpg (46 KB)

«Ես դարձա այս գեղեցկության մրցույթի պատմության մի մասնիկը՝ պաշտոնապես թագադրվելով, որպես առաջին Miss Sunshine տիտղոսակիր եւ «Միսս Աշխարհ Ամերիկայի» պատմության մեջ այդ տիտղոսի առաջին դեսպանը։ Ինձ համար պատիվ է այս հնագույն մրցույթի պատմության մի մասը դառնալը։ Շնորհակալ եմ Աստծուն»։

380482399_723872556436839_7754745940725449340_n.jpg (115 KB)

385840448_798084512326120_5259014563086713856_n.jpg (57 KB)

Հայուհու առաջին լուրջ նվաճման մասին հայտնի դարձավ 2015 թ-ին, երբ աղջիկը ներկայացրեց Հայաստանը «Միսս Ասիա ԱՄՆ» մրցույթում՝ արժանանալով Miss Congeniality կոչմանը։ Փեգի Գարաբեկյանը եղել է նաեւ NEWS.am STYLE«ArmenՅԱՆs» խորագրի հերոսուհիներից։ Խոսելով իր կարիերայի վրա՝ հայկական գեների ազդեցության մասին՝ Փեգին նշել էր․ «Կարծում եմ՝ հայկական դիմագծերս շատ ընդգծված են։ Ես հպարտ եմ հայկական դիմագծերիս համար, եւ վստահ եմ, որ այդ հպարտությունը տալիս է նաեւ բացառիկ ինքնավստահություն, որն արտացոլվում է մրցույթներին մասնակցելուս ընթացքում»։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել