Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

ArmenՅԱՆs. «Հպարտ եմ հայկական դիմագծերիս համար»․ Փեգի Գարաբեկյան՝ «Միսս Միացյալ Ազգեր 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչը (ֆոտո)

12:08, 15 հուլիսի

Ամերկահայ գեղեցկուհի Փեգի Գարաբեկյանի առաջին լուրջ նվաճման մասին հայտնի դարձավ 2015 թ-ին, երբ աղջիկը ներկայացրեց Հայաստանը «Միսս Ասիա ԱՄՆ» մրցույթում՝ արժանանալով Miss Congeniality կոչմանը։ Տարիներ անց հայուհին վերադառնում է մրցութային հարթակ՝ այս անգամ «Միսս Միացյալ Ազգեր» մրցույթի համար, որտեղ 28-ամյա գեղեցկուհին կրկին ներկայացնելու է Հայաստանը։ 

NEWS.am STYLE-ն «ArmenՅԱՆs» խորագրի ներքո ներկայացնում է Փեգի Գարաբեկյանին, որի հետ զրուցել ենք ոչ միայն մրցութային կարիերայի եւ առաջիկա մրցակցության, այլեւ հայկական արմատների ու երբեք հայրենիքում չլինելով՝ հայկական մշակույթն իր ներսում պահպանելու մասին։ 

354957508_721272376674001_3474667375847242728_n.jpg (163 KB)

Փեգի, նախ, ուզում եմ շնորհավորել՝ «Միսս Միացյալ Ազգեր 2023»-ին Հայաստանի ներկայացուցիչը դառնալու առթիվ։ Ինչպե՞ս որոշեցիր վերադառնալ մրցութային հարթակ։ 

Անչափ շնորհակալ եմ։ 2015-ից՝ Հայաստանը «Միսս Ասիա» մրցույթում ներկայացնելուց հետո, ես միշտ կապված եմ եղել գեղեցկության մրցույթների աշխարհին։ Դառնալով այդ մրցույթում դեսպան՝ ես 2016 թ-ից շարունակեցի իմ կարիերան, որպես գեղեցկության մրցույթների մարզիչ, մենեջեր եւ օգնական։ Ցանկանում էի նոր տեսակետներ ձեռք բերել եւ ուսումնասիրել մրցութային շոուներ կազմակերպելու նրբությունները։ Դրան զուգահեռ՝ շարունակում էի նաեւ սովորել։ 2015-ից  մինչ օրս տարբեր հեղինակավոր մրցույթների կազմակերպիչներ են ինձ հետ կապ հաստատել՝ առաջարկելով մասնակցել դրանց, բայց այդ ժամանակ ինձ համար առաջնայինը կրթությունս էր։ Այդպիսով, ավարտելուց հետո որոշեցի կրկին կենտրոնանալ գեղեցկության մրցույթների վրա։ «Միսս Միացյալ Ազգեր» մրցույթի կազմակերպիչները ինձ դիմեցին 2021 թ-ին՝ առաջարկելով մասնակցել Հնդկաստանում կայանալիք մրցույթին, բայց այդ ժամանակ քովիդը դեռ տարածված էր, եւ Հնդկաստանը, անվտանգությունից ելնելով, արգելեց հոսքը դեպի երկիր։ Նրանք ինձ հետ կապվեցին նաեւ 2022-ին եւ առաջարկեցին մասնակցել մրցույթին, որը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին՝ Ֆլորիդայում։ 

354988734_721272350007337_3163876266629978375_n.jpg (142 KB)

Ինչպե՞ս ես պատրաստվում մրցույթին։ Ի՞նչ փուլերով պիտի անցնես։ 

Ես շատ եմ աշխատում իմ մարզչի հետ, պարապում ենք տաղանդի փուլի համար, բարելավում ենք ֆիզիկական տվյալներս, հաղորդակցական հմտություններս եւ աշխատում ինձ ճիշտ ներկայացնելու շուրջ։ Մասնակցին պետք է մանրամասնորեն պատրաստել շոուի համար, իսկ ես միշտ ձգտում եմ կատարելության, եւ երբ առջեւումս մրցույթ է, ամբողջությամբ նվիրվում եմ դրան։ Մրցույթի մասնակից ընտրվելուց հետո ես մասնակցեցի  հարցազրույցի, որի ընթացքում պրոդյուսերները փորձեցին ավելի շատ բան իմանալ իմ մասին՝ թե ով եմ, ինչով եմ զբաղվում եւ նման հարցեր։ Մրցույթի շրջանակում ներկայանալու ենք երեկոյան զգեստներով, ազգային հագուստով, բարձր նորաձեւություն ներկայացնող զգեստով, լողազգեստով, մրցութային օրը մեզանից նաեւ հարցազրույցներ են վերցնելու ժյուրիի անդամները։ 

Կպատմե՞ս քո մասին՝ մրցույթից դուրս։ 

Ես ծնվել եմ Իրանում՝ 1994 թ-ին, բայց մեծացել եմ Հնդկաստանում։ Ես հպարտ եմ, որ ունեմ հայկական ծագում, եւ պահպանում եմ իմ քրիստոնեական հայացքները, սկզբունքները, բարոյականությունն ու կենսակերպը։ Կինեզիոլոգիայի գիտությունների բակալավրի աստիճան ստանալուց հետո ընդունվեցի Հարավային Կալիֆորնիայի համալսարան` ուսումս շարունակելով դոկտորական ծրագրում:

354970265_721272463340659_2875044035431210535_n.jpg (146 KB)

Ինչպես նշեցիր, ծնվել ես Իրանում, մեծացել Հնդկաստանում։ Ինչպե՞ս տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ։ 

Ընտանիքս համոզված էր, որ Միացյալ Նահանգներում մեզ ավելի լավ կյանք ու հնարավորություններ են սպասվում։ Այդպես, մենք Իրանից տեղափոխվեցինք Հնդկաստան, որտեղ ապրեցինք 4 տարի, մինչեւ որ հնարավորություն ստացանք տեղափոխվելու ԱՄՆ։

Ծնողներդ՝ երկուսն էլ հա՞յ են։ 

Այո։ 

Հայկական արտաքինը քեզ օգնո՞ւմ է գեղեցկության մրցույթների աշխարհում։ 

Կարծում եմ՝ հայկական դիմագծերս շատ ընդգծված են։ Հասկանալի է, որ դժվար է հայերին դասակարգել ֆիզիկական բնութագրերի որոշակի դասի, քանի որ մենք բազմազան բնակչություն ենք՝ գրավիչ հատկանիշների լայն շրջանակով: Բայց ես հպարտ եմ հայկական դիմագծերիս համար, եւ վստահ եմ, որ դա օգնում է, քանի որ այդ հպարտությունը տալիս է նաեւ բացառիկ ինքնավստահություն, որն արտացոլվում է մրցույթներին մասնակցելու ընթացքում։ 

355020596_721272356674003_5952321535878306415_n.jpg (104 KB)

Հայաստանում վերջին անգամ ե՞րբ ես եղել։ 

Ցավոք սրտի՝ դեռ չեմ եղել Հայաստանում։ Հուսով եմ, որ մրցույթից հետո հնարավորություն կունենամ առաջին անգամ այցելելու իմ հայրենիք։ Կարծում եմ՝ չկա ավելի արժեքավոր զգացում, քան արմատներիդ հետ կապ հաստատելը, մանավանդ, երբ այսքան տարի Հայաստանն եմ ներկայացրել տարբեր հարթակներում։  

Իսկ հայերեն գրել-կարդալ կարողանո՞ւմ ես։ 

Այո, վարժ տիրապետում եմ հայերենին։ Ծնողներս մանկուց իմ մեջ սերմանել են մեր մշակույթի ու ժառանգության կարեւորությունը։ Հայերեն գրելուս ու կարդալուս համար պարտական եմ մայրիկիս։ Հիշում եմ՝ երբ տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, նա ինձ հայերենի՝ գրավոր ու բանավոր դասեր էր տալիս, մինչ օրս պահում եմ այդ տետրերը․ երբ լավ էի կատարում աշխատանքս, ինչպես դպրոցներում, աստղիկներ էր դնում։ Հիմա, երբ հայացք եմ նետում անցյալին, այդ դասերը ոչ միայն օգտակար էին հայկական մշակույթը պահպանելու համար, այլեւ իմ մանկության ամենացայտուն հուշերն են դարձել։ 

241571545_1647209052135807_3293987469541131367_n.jpg (64 KB)

Ինչո՞վ ես զբաղվում, բացի մրցույթներից։ 

Դե, բացի այն, որ գեղեցկության մրցույթների մարզիչ եմ եւ մենեջեր, իմ կյանքը միշտ կապված է եղել մարդասիրական աշխատանքների հետ։ 2009-ից 2019 թթ ես Միավորված հայ երիտասարդների նախագահն էի։ Այս կազմակերպության միջոցով ես օգնեցի առաջարկել, համակարգել եւ աշխատել Գլենդելի քաղաքային խորհրդի հետ՝ փողոցի նշանն անվանափոխելու հարցում՝ հանգեցնելով Արցախի պողոտայի ստեղծմանը, որը Լոս Անջելեսում հայերի հետ կապված առաջին փողոցի անվանումն է: Կազմակերպել եմ նաեւ Հայոց ցեղասպանության երթն ու մոմավառությունը, համագործակցել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ, օգնել մանկատան երեխաներին․․․ Աշխատելով տարբեր կազմակերպությունների հետ՝ ես ակտիվորեն աջակցել եմ դրամահավքներին՝ օգնելու արցախյան պատերազմից տուժածներին։ Այս հարթակի շնորհիվ նպատակ ունեմ ավելի շատ բարձրաձայնելու մարդասիրական խնդիրների մասին։ 

Գիտեմ, որ «Միսս Ասիա» մրցույթին քո մասնակցությունը ստացվեց, երբ քեզ սննդի կետերից մեկում նկատեց մրցույթի հիմնադիր Վիրջելիա Վիլեգասը։ Իսկ մինչ այդ մոդելինգով զբաղվո՞ւմ էիր։ 

Ոչ, մոդելային ոչ մի փորձ չունեի։ Իմ մոդելային կարիերան սկսվեց մրցույթին մասնակցությունիցս հետո։ Ինձ առաջարկներ էին արվում նկարահանվելու ինչպես ամսագրերում, այնպես էլ հեռուստատեսությունում, քայլել պոդիումով, ինչն էլ, հանգեցրեց տարբեր մոդելային գործակալությունների հետ պայմանագրերի կնքմանը։ Այդ ամենը փոխեց իմ կյանքը։ 

302422116_486247513509823_5362238869497384745_n.jpg (207 KB)

Մրցույթներին մասնակցությունը ինչպե՞ս է փոխել կյանքդ։ 

Անկեղծ ասած՝ ամբողջ կյանքս փոխվեց այն պահից, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի այդ ասպարեզ։ Սա ինձ համար, պարզապես, հոբբի չէ, այս ամենը միայն իմ մասին չէ։ Առաջնայինն այն է, որ ես ներկայացնում եմ հայկական արժեքները, մշակույթը, հայերին, երկիրը, Քրիստոնեությունը․․․ Այդպիսով, մրցույթներին մասնակցությունս բարձրացրել է պատասխանատվությունս, բայց երբեք ավելի շնորհակալ չէի եղել իմ կյանքում ոչ մի այլ բանի համար։ 

Իսկ գեղեցկուհիները բարդույթներ ունենո՞ւմ են։ Օրինակ՝ դու։ 

Գեղեցկության պատկերացումները տարբեր մշակույթների ու ազգերի մոտ տարբեր են, եւ անգամ նույն մշակույթի երկրու կրող տարբեր կերպ են ընկալում այն։ Գեղեցկությունը շատ սուբյեկտիվ հասկացություն է։ Մեծանալով՝ ես սովորեցի օգտագործել իմ ֆիզիկական տվյալները՝ ի շահ ինձ, այլ ոչ թե ինձ ձեւավորել ուրիշի մեջ, որպեսզի տեղավորվեմ անընդհատ փոփոխվող հասարակական նորմերում: Օրինակ՝ միշտ գնահատել եմ իմ թխությունը, հասակը, դեմքիս կառուցվածքը, եւ շատ եմ աշխատել արտաքինս կատարելագործելու համար։ Իմ փորձով կարող եմ ասել, որ եթե ջանք թափես եւ աշխատես քո տվյալների վրա, ոչ միայն ինքնավստահություն ձեռք կբերես, այլեւ աչքի կընկնես քո տարբերվող հատկանիշներով։ 

293273603_447620080705900_3036745846327735977_n.jpg (337 KB)

Առաջիկա մրցույթից ի՞նչ սպասելիքներ ունես։ 

Չգիտեմ՝ ինչ սպասել, միայն կարող եմ հույսս Աստծո վրա դնել եւ լավագույնս նախապատրաստվել մրցույթին։ Մրցույթներում կան տարբեր կարծրատիպեր, օրինակ՝ այն մասնակիցը, ով կրում է ամենաարտահայտիչ զգեստը, կամ նա, ով ունի գեղեցիկ դիմագծեր, հաղթելու է։ Այս անգամ ես այլ մոտեցում եմ ցուցաբերում։ Ուզում եմ, որ ժյուրիի ու պատվիրակությունների անդամները ինձ ճանաչեն, հասկանան  իմ սկզբունքները, ոչ թե տեսնեն միայն այն, թե ինչ եմ կրում եւ ինչ տեսք ունեմ։ Սա ինձ համար նոր մարտահրավեր է, բայց քանի դեռ ազնիվ եմ ինքս ինձ հետ, ես ուրախությամբ կընդունեմ հետեւանքները։ Սա, իհարկե, մրցույթ է, բայց պատրաստվում եմ նաեւ լավ ժամանակ անցկացնել։ Այնքան հիասքանչ կանանց եմ հանդիպել, ովքեր ինձ հետ կիսում են նույն արժեքները, այնպես որ՝ ցանկանում եմ նաեւ լավ ընկերներ ձեռք բերել։ Անհամբերությամբ եմ սպասում մրցույթի օրվան։  

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Փեգի Գարաբեկյանի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել