ԱՄՆ-ում կայացել է Miss Asia USA գեղեցկության մրցույթը, որին ներկայացել են Ասիա աշխարհամասի գեղեցկուհիները: Մրցույթին մասնակցել է նաեւ Հայաստանը` ի դեմս գեղեցկուհի Փեգի Գարաբեկյանի: Հայուհին արժանացել է Miss Congeniality տիտղոսին` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Մրցույթի հաղթող է ճանաչվել Միսս Կորեա Էշլի Փարքը:
«Մրցույթն իսկապես հիանալի անցավ, բայց այն նաեւ շատ աշխատատար էր: Այն մեծ կենտրոնացում էր պահանջում, բայց ես շատ ուրախ եմ եւ հուզված, որ մասնակցեցի դրան»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Փեգին:

Գեղեցկուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է ստացել մրցույթին Հայաստանը ներկայացնելու հրավերը:
«Մրցույթի հիմնադիրը` Վիրջելիա Վիլեգասը, ինձ նկատել էր դեռեւս 2012-ին: Ես սնունդ էի պատվիրել եւ սպասում էի իմ պատվերին, երբ նա մոտեցավ ինձ եւ փոխանցեց իր այցեքարտը: Սակայն միայն այս տարի որոշեցի դիմել եւ մասնակցել այս մրցույթին»:

Փեգին նաեւ ցանկացավ շնորհակալություն հայտնել իր ընտանիքի անդամներին, որոնք իր կողքին են եղել ողջ մրցույթի ընթացքում:
Մրցույթի մանրամասները կարող եք տեսնել լուսանկարներով:




Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Փեգիի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
