Խորհրդանշական Բուրջ Խալիֆայի փառքի օրերը հաշվված են, քանի որ Էր Ռիադը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր աշտարակը` Rise Tower-ը:
MEED-ի տվյալներով՝ շենքի բարձրությունը կկազմի ավելի քան 2000 մետր՝ գերազանցելով Դուբայի Բուրջ Խալիֆային, որի բարձրությունը 828 մետր է։ TimeoutRiyadh-ի գնահատմամբ՝ նախագծի կառուցումը կարժենա մոտ 5 միլիարդ դոլար, եւ այն կդառնա Saudi Arabia Holding Co-ի North Pole նախագծի մի մասը:
Սաուդյան Արաբիայում North Pole նախագիծը դիտարկվում է որպես «ապագայի քաղաք»: Այն կձգվի ավելի քան 306 քառակուսի կիլոմետր՝ Էր Ռիադի հյուսիսում։ Rise Tower-ը նկարագրվում է որպես բարակ, խնամված դիզայն, որը, կարծես, «դիպչում է երկնքին»: Աշտարակը շրջապատված կլինի հեծանվային ուղիներով, արահետներով, հետիոտների համար հարմար փողոցներով եւ մի քանի այգիներով: Բացի այդ, այն կունենա բնապահպանական հավաստագրեր եւ կսնուցվի արեւային էներգիայից, ինչպես նաեւ՝ վերականգնվող աղբյուրներից:
Rise Tower-ը բազմաթիվ նախագծերից մեկն է, որը կփոխի Էր Ռիադի ճակատագիրն ու դեմքը: Էր Ռիադի թագավոր Սալմանի անվան պուրակից եւ Արքայադուստր Սարայի անվան գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոնից մինչև Քիդդիյա ջրաշխարհը եւ 400 մետր խորանարդանոց Մուկաբ երկնաքերը՝ ոչինչ չի խանգարի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին հասնել իր նպատակներին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը