Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է «Տերյան մշակութային կենտրոն»-ի՝ հայկական ավանդական տարազների եւ գորգերի մեկշաբաթյա ցուցադրությունը։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած միջոցառումը անց է կացվել ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ կրել է «Անցյալի ապագան. կին ձեռներեցների հզորացում՝ աջակցելով Հայաստանի ավանդական արվեստի վերածննդին» խորագիրը:
Ցուցադրությանը ներկայացվել են հայկական տարազի ավանդույթները եւ դրանց հետ կապված ժողովրդական ձեռարվեստի վերականգնումը՝ ապագա սերունդների համար մշակութային հարուստ ժառանգության պահպանման նպատակով:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծել է հայկական ավանդական տարազների եւ գորգերի ուրույն տեղը հայկական հարուստ մշակութային ժառանգության մեջ: Անդրադառնալով ցուցահանդեսի՝ կանանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը խրախուսելու նպատակին՝ դեսպանը բարձր է գնահատել «Տերյան մշակութային կենտրոն»-ի գործունեությունը՝ որպես արվեստի, արհեստագործական ավանդույթների եւ ձեռներեցության հաջող համադրման օրինակ:
Իր խոսքում դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտմանը՝ ընդգծելով ազգային մշակույթի՝ դժվարությունների դեմ հայ ժողովրդի տոկունությունը խորհրդանշող առաքելությունը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում