«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրվել են հայ մուլտիպլիկացիոն ֆիլմերի հիմնադիր Լեւ Ատամանովի եւ մեծանուն անիմատոր, նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Վալենտին Պոդպոմոգովի հարազատները, արվեստագետներ եւ մտավորականներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել իրականացրած կարեւոր աշխատանքի համար:
«2023 թ. հոբելյանական տարի է. մենք նշում ենք հայ կինոյի 100, հայկական անիմացիայի 85, «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի 15 եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 20-ամյակները: Սա խոսում է նոր ժամանակների, կենսունակ եւ ոլորտները զարգացնող ավանդույթների մասին: Անչափ կարեւոր է, որ այդ նոր ավանդույթները եւ արդի ժամանակների շունչն ու զարգացումը արժեւորելով՝ մենք նաեւ հիշում ու գնահատում ենք այն հիմքերն ու փորձառությունը, որ մեզ առաջ գնալու հնարավորություններ է տվել: Այս արարողությանը մասնակցում ենք՝ նշանավորելու ժամանակների միջեւ կապը, ապահովելու ավանդույթների շարունակականությունն ու հեռանկարները: Այդ իմաստով խորհրդանշական է, որ «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվում են Լեւ Ատամանովի եւ Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը: Անգնահատելի են նրանց ավանդն ու ներդրումը հայ մուլտիպլիկացիայի հիմնադրման եւ զարգացման գործում»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով նախարարության պատրաստակամությունը՝ շարունակաբար աջակցելու ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
Նշենք, որ «ՌեԱանիմանիա» փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, գլխավոր հովանավորն է Երեւանի քաղաքապետարանը, իրականացվում է ««ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կողմից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին