«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Անցյալը, ներկան ու ապագան՝ «Գրավիտացիա»-ի տեսանկյունից․ Մկրտիչ Արզումանյանն՝ իր նոր մոնոներկայացման ու կերպարի մասին

12:08, 3 նոյեմբերի

Նոյեմբերի 7-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Գրավիտացիա»՝ Մկրտիչ Արզումանյանի ներկայացմամբ։ Դերասանի նոր մոնոներկայացումը մեր անցյալի, ներկայի ու վաղվա օրվա մասին է։ Նրա խոսքով՝ նոր աշխատանքով բեմից փորձելու է ցույց տալ այն խնդիրները, որոնք մեզ հուզում են: 

«Իմ մեջ շատ մտքեր եմ «եփել», հիմա պահը հասունացել է, որ, վերջապես, այդ ամենով կիսվեմ հանդիսատեսի հետ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մկրտիչ Արզումանյանը,-«Սա շատ բարդ ժանր է, դերասանի համար գերծանր խնդիր է, եւ դու պետք է կարողանաս դերդ ճիշտ բաշխելով սկզբից մինչեւ վերջ լինես հետաքրքիր, որ խոսքդ տեղ հասնի, կերպարի հուզումները, ներքին աշխարհը կարողանաս բացահայտել հանդիսատեսի համար»։ 

Պիեսի հեղինակը Նարեկ Ավագյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Կարո Բալյանը։ ««Գրավիտացիան» տարբեր մտքերից առաջացած կոլեկտիվ աշխատանքի արդյունք է:  Նարեկն ու Կարոն իմ շատ լավ ընկերներն են, որոնց հետ բազմիցս դժվար նախագծեր եմ անցել, եւ, ի ուրախություն ինձ, կարողացանք համախմբվել նաեւ այս նախագծի շուրջ, որն իր մեջ շատ հաղորդագրություններ է պարունակում»:

386591085_843401110489038_8723384208224522237_n.jpg (133 KB)

Ներկայացման հերոսը ֆիզիկոս Գեւորգ Համբարձումյանն է, ով արժանացել է Նյուտոնի անվան համաշխարհային մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին՝ «Ոսկե խնձորին»: Եվ նա ունի ընդամենը 20 վայրկյան, որպեսզի ասի ամեն ինչ, ինչ մտածում է: Նա ունի իր բազմաթիվ հարցերի պատասխանները, եւ գիտի՝ ինչպես փոխել իրողությունը, բայց անկարող է փոխել իր անկումը, քանի որ գրավիտացիան անում է իր գործը, եւ անկումն անկասելի է… 

«Այս կերպարն ինձ կարճ ժամանակահատվածում հարազատ դարձավ։ Նա բազմաթիվ կոչումների արժանացած ֆիզիկոս է, որն, ինչպես շատ գիտնականներ, Հայաստանում իր տեղը չգտնելով, իրեն պահանջված չզգալով՝ ստիպված լքել է երկիրը: Միեւնույն ժամանակ նա շատ հայրենասեր է, եւ տանջվում է այն մտքից, որ լքել է հայրենիքը, անընդհատ նշում է, որ ինքը հայ է, թեեւ փորձում են խեղաթյուրել իր ծագումը: Նա գրավիտացիայի միջոցով փորձում է ներկայացնել այն ամենը, ինչի միջով անցել ենք, ինչ մեզ հետ տեղի է ունենում, եւ, գուցե, տեղի ունենա ապագայում»,-մանրամասնեց դերասանը՝ նշելով, որ տրագիկոմեդիան, առհասարակ, իր սիրելի ժանրերից է։ Մկրտիչ Արզումանյանի խոսքով՝ ներկայացումը կփոխանցի ծիծաղ, միեւնույն ժամանակ կհուզի հանդիսատեսին ու մտածելու առիթ կտա։ 

396968273_857687465727069_2315148116458648569_n.jpg (112 KB)

Ներկայացման պրեմիերան ավելի վաղ պետք է կայանար, բայց հետաձգվել էր սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած դժբախտ իրադարձությունների պատճառով, որոնց, ի դեպ, չի շրջանցել ստեղծագործական կազմը։ 

«Իհարկե, վերջին դեպքերն էլ ենք ներառվել, եւ սա, առհասարակ, այնպիսի պիես է, որը, գուցե, ժամանակի հետ էլի փոխվի, հղկվի եւ ներառի այլ իրադարձություններ։ Ուզում եմ նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը, որը մեծ պատրաստակամություն ցուցաբերեց ներկակացումն իրականացնելու հարցում»,-նշեց դերասանը։ 

Պիեսի բեմադրող նկարիչը Արեւ Պետրոսյանն է, կոմպոզիտորը՝ Անահիտ Մնացականյանը, հագուստի նկարիչը Յուլիա Ֆինկն է, պաստառը՝ Արվին Քոչարյանի, նախագծի հեղինակ եւ պրոդյուսեր՝ Մկրտիչ Արզումանյան։  

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել