«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Z սերունդը շահագրգռված չէ՞ գտնել «միակին»

19:26, 21 նոյեմբերի

Z սերունդը շահագրգռված չէ գտնել «միակին»: Ashley Madison-ի վերջին ուսումնասիրության համաձայն, Z սերնդի կեսից ավելին (59%) ցանկանում է բաց հարաբերություններ ունենալ:

Վաթսունհինգ տոկոսը կարծում է, որ նման հարաբերությունները ապահովում են ավելի ամբողջական սեռական եւ ռոմանտիկ կյանքի փորձ, եւ գրեթե կեսը խոստովանում է, որ միայն մեկ սեռական զուգընկերը  պարզապես չի կարող բավարարել իրենց սեռական կարիքները։

Թեեւ պետք է նշել, որ հետազոտության արդյունքները փոքր-ինչ չափազանցված են, քանի որ բոլոր հարցվածները եղել են Ashley Madison-ի օգտատերեր․ սա ամուսնացած մարդկանց համար նախատեսված ժամադրության կայք է, որը խրախուսում է սիրավեպերը։ 

Փորձագետները համաձայն են, որ Z սերունդն ավելի բաց է ազատ հարաբերությունների նկատմամբ, քան նախորդ սերունդները:

«Նախկինում մարդիկ չէին կարող ընդունել, որ պոլիամորիան դավաճանություն չէ»,-The Post-ին ասել է նյույորքաբնակ փորձագետ Ֆրենսա Մաքսիմը:

Բայց ինչպես յուրաքանչյուր սերունդ, Z սերունդը կոտրում է կարծրատիպերը ամեն ինչում՝ աշխատավայրում վարվելակարգից մինչեւ հարաբերությունների նորմեր: «Բաց հարաբերությունները նորություն չեն, թեեւ դրանց մասին բաց խոսելու մեր պատրաստակամությունը բավականին նոր միտում է»,-The Post-ին ասել է հոգեբան բժիշկ Միշել Լենոն:

Z սերունդն ավելի պատրաստակամ է բաց հարաբերություններին տարբեր պատճառներով:  Այս սերունդն օգտագործում է բաց հարաբերությունները որպես իրենց անհատականությունն ու ցանկությունները բացահայտելու միջոց:

Տեխնոլոգիաները եւ սոցիալական մեդիան նույնպես մեծ դեր են խաղացել, քանի որ նրանք ավելի ակնհայտ են տեսնում տարբեր հարաբերությունները, ավելի հեշտ են մուտք գործում պոռնոգրաֆիայի կայքեր, ընտելանում մշտական ​​փոփոխություններին, ավելի շփվող են ու ավելի հաճախ են առնչվում այլ մարդկանց հետ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել