«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Միասին աշխատելը մեզ համար խնդիր չէ»․ Օլյա Հակոբյանը՝ իր եւ Աբելի մասնակցությամբ նոր ներկայացման եւ «ԿինԿոդ»-ում Ռոզիին փոխարինելու մասին

15:05, 23 նոյեմբերի

Դերասանուհի Օլյա Հակոբյանը գերհագեցած առօրյայով է ապրում։ Օրերս մեծ էկրաններ բարձրացավ նրա մասնակցությամբ «Ռոզալի» կատակերգությունը, իսկ մի քանի օրից դերասանուհին բեմ կբարձրանա միանգամից երկու ներկայացմամբ։ 

Այժմ Օլյան զբաղված է «Կինը ճիշտ է՝ միշտ» եւ «ԿինԿոդ» ներկայացումներում․ բազմաթիվ փորձեր ու միմյանցից տարբեր հերոսուհիներ։ NEWS.am STYLE-ը դերասանուհու հետ զրուցել է գերզբաղված շրջանի ու կերպարների մասին։ 

Առաջին ներկայացումը, որի պրեմիերան կկայանա նոյեմբերի 26-ին՝ «Կինը ճիշտ է՝ միշտ» կատակերգությունն է։ Դերերում հանդես են գալիս նաեւ Աբել Աբելյանը,  Լիլիթ Սարգսյանը, Արաքսյա Մելիքյանը եւ Նարեկ Վարդանյանը։ Աբելը նաեւ ներկայացման պրոդյուսերն է։ Ռեժիսորը Արթուր Սարիբեկյանն է, հեղինակը՝ Սերգեյ Մխիթարյանը, բեմադրիչ՝ Արեգ Միրիջանյան։ 

1c78e713-70f3-405e-99a4-d04dc9cc0ba3.jpg (125 KB)

«Ներկայացման մեջ հանդես գալու առաջարկը ստացել եմ Աբելի կողմից։ Սկզբում իրենք մի քանի տարբեր դերասանուհիների էին փորձել այս դերի համար, ես ավելի ուշ եմ միացել թիմին։ Ռեժիսորը Արթուր Սարիբեկյանն է, որի հետ աշխատել եմ հեռուստատեսային նախագծերի շուրջ ու շատ սիրում եմ իրեն՝ որպես ռեժիսորի։ Շատ ուրախացա եւս մեկ համագործակցության համար, եւ դա եւս մեծ գործոն էր, որպեսզի համաձայնվեի ներգրավված լինել դրա մեջ»,-նշեց Օլյան, որը դժվարացավ համեմատել իր թատերական կերպարը հեռուստատեսային հերոսուհիների հետ։ 

«Մարմնավորում եմ շատ շահամոլ կնոջ, որն ունի նպատակ, եւ դրան հասնելու համար պատրաստ է ամեն ինչի, այս պարագայում՝ կրկին ամուսնանալ նախկին ամուսնու հետ։ Սցենարը բավական հետաքրքիր է, քանի որ ցույց է տալիս թե կանանց, թե տղամարդկանց մտածելակերպը․ նրանցից յուրաքանչյուրն իր տեսանկյունից ճիշտ է, թեեւ, գուցե, համաձայն չլինեն մեկը մյուսի հետ։ Այստեղից էլ սկսվում են խնդիրները։ Ընտանեկան կյանքն ու դժվարությունները ներկայացված են կոմեդիայի ձեւաչափով»։ 

922989ba-2ca4-4d6c-9c38-7b1702b3cb9f.jpg (95 KB)

Երբ հայտնվեց ներկայացման պաստառը եւ պարզ դարձավ, որ Օլյան աշխատելու է նախկին ամուսնու՝ Աբել Աբելյանի հետ, շատերին, հատկապես, հետաքրքրեց այդ փաստը։ Ինչպե՞ս է ստացվել այս համագործակցությունը։ 

«Ոչ մի տարօրինակ եւ արտասովոր բան այստեղ չկա։ Ես դերասանուհի եմ, եւ առաջարկ կարող եմ ստանալ ու համագործակցել տարբեր մարդկանց հետ։ Միասին աշխատելը մեզ համար խնդիր չէ»,-ասաց դերասանուհին։ 

Օլյան խոստովանեց, որ երկու ներկայացումներում ներգրավված լինելը «չափազանց բարդ է»․ «Ավելի շատ գաղտնիքներ կբացեմ, երբ արդեն ինձ տեսնեք երկու ներկայացումներում էլ, բայց, իհարկե, դժվար է»։ 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն ու սցենարիստ Արմեն Վարդանյանը փոքր-ինչ փոփոխություններ են մտցրել «ԿինԿոդ» ներկայացման մեջ։ Նոյեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք ներկայացումներում հանդիսատեսը չի տեսնի Անի Խաչիկյանին, Ռոզի Ավետիսովային եւ Ստեփան Ղամբարյանին: Նրանց կփոխարինեն Էվա Խաչատրյանը, Օլյա Հակոբյանը եւ Զիրոյանը։

2388c9cd-dfcf-4f16-8aa7-6718cf6ba126.jpg (139 KB)

Օլյան «ԿինԿոդ»-ում փոխարինելու է Ռոզի Ավետիսովային։ Հարցին՝ կա՞ , արդյոք, մտավախություն մարմնավորել մի կերպարի, որն արդեն հայտնի է դարձել այլ դերասանուհու մատուցմամբ, նա պատասխանեց․

«Չեմ տեսել ներկայացումը նախկինում, եւ կարծում եմ՝ այս դեպքում դա լավ է, քանի որ հակառակ դեպքում, գուցե, լինեին ժեստերի, խոսքի նմանություններ, ինչն այս պարագայում չկա։ Ռոզիին շատ եմ սիրում որպես դերասանուհու։ Նախկինում էլ հեռուստանախագծերում եղել է նմանատիպ փորձ, որ փոխարինել եմ մեկ այլ դերասանուհու։ Իհարկե, դժվար է ցանկացած կերպար ստեղծելը, բայց ինչ վերաբերում է մտավախությանը, դա չունեմ»։ 

Օլյան նշեց, որ մյուս տարի սպասվում է նաեւ իր մասնակցությամբ նոր ֆիլմ, որի մասին առայժմ չմանրամասնեց։ 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել