Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«ԿինԿոդ»-ի նոր կազմը եւ «Զառանցանքը»՝ Սեդրակ Գոջամանյանի մասնակցությամբ. ռեժիսորը՝ նորությունների մասին (ֆոտո)

11:31, 7 նոյեմբերի

Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն ու սցենարիստ Արմեն Վարդանյանը փոքր-ինչ փոփոխություններ են մտցրել արդեն սիրված՝ «ԿինԿոդ» եւ «Զառանցանք» ներկայացումներում, որոնց մասին Սեդրակը պատմել է NEWS.am STYLE-ին:

Այսպիսով, «ԿինԿոդ»-ի դերասանական կազմում կա փոփոխություն. նոյեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք ներկայացումներում հանդիսատեսը չի տեսնի Անի Խաչիկյանին, Ռոզի Ավետիսովային եւ Ստեփան Ղամբարյանին: Նրանց կփոխարինեն Էվա Խաչատրյանը, Օլյա Հակոբյանը եւ Զիրոյանը։

«Կառուցվածքում փոփոխություններ, սակայն, չեն լինի, բայց բեմադրության առումով ավելի դինամիկ ու ավելի երաժշտական կլինի»,-մանրամասնեց ռեժիսորը: Ներկայացման դերասանական կազմում կշարունակեն մնալ Զառա Սահակյանը, Սոնա Մաթեւոսյանը, Քեթրին Մանասյանը եւ Ռիփփի Նավասարդյանը: 

Ռեժիսորի խոսքով՝ հատկապես մոնոներկայացումներում թեմաները, պարբերաբար, փոփոխվում եւ լրացվում են՝ արդիականությունը չկորցնելու եւ այսօրվա հային հնարավորինս մոտ լինելու համար:

_DSC1531.jpg (107 KB)

Զառա Սահակյանի մասնակցությամբ «Զառանցանքն», օրինակ, նոր շունչ կստանա եւ կներկայացվի «Զառանցանք ռեստարտ» անվամբ. «Ես եւ Արմեն Վարդանյանը նկատեցինք, որ Զառա Սահակյանի մեջ այնքան գույներ կան, այնքան նոր կերպարներով է դրսեւորվում, եւ որոշեցինք, որ «Զառանցանքի» այն հատվածները, որոնք սիրվել են հանդիսատեսի կողմից եւ բուռն արձագանք ստացել, կպահվեն, իսկ ընդհանուր առմամբ՝ նոր հատվածներ ենք ավելացրել՝ թե երաժշտական մասով, թե կերպարների: Մենք նաեւ երեքով եկանք մի գաղափարի, որ ես էլ մասնակցություն ունենամ ներկայացման մեջ. չեմ ուզում բացել փակագծերը, բայց շատ հետաքրքիր կերպարով եմ հանդես գալու, իսկ Զառան այնպիսի կերպարների է մարմնավորում, որ, թվում է, արդեն դժվար է զարմացնել, բայց  ներկայացնելու է կին ծանրամարտիկի կերպար, որի մեջ փորձել ենք դնել կանացի այնպիսի գծեր, որոնք հաճախ թաքնված են մնում հանդիսատեսի համար, ինչով էլ փորձելու ենք զարմացնել»,-պատմեց Սեդրակը: 

_DSC1489.jpg (124 KB)

Հարցին՝ որն է իր ներկայացումների երկար կյանքի ու հետաքրքրության գաղտիքը, ռեժիսորը պատասխանեց. «Մենք փորձում ենք խոսել խնդիրների, հայ մարդու կյանքի մասին: Երբեմն նկատում ես, որ շատ ներկայացումներում կերպարների անունները հայկական են, լեզուն հայերեն է, բայց պերսոնաժները հայկական չեն: Կարծում եմ, որ ես, Արմենը եւ նրանք, ում հետ աշխատում ենք, համակարծիք ենք, որ պետք է ստեղծագորել այսօրվա հայ մարդու կյանքի մասին, որպեսզի հանդիսատեսն ապրումակցի ինքն իրեն: Ներկայացումների գնահատականը տալիս է հենց հանդիսատեսը, իսկ մեր ներկայացումներից շատերը տարիների կյանք ունեն, հետեւաբար, կարծում եմ, նրանց կողմից ընկալվում են»:

Սեդրակը հավելեց, որ ներկայացումներից շատերն արդեն հասցրել են «ճանապարհորդել» Հայաստանի մարզերով եւ Թեհրանում: Ծրագրեր կան ներկայանալու նաեւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում: Իսկ առաջիկա նորությունների մասին ռեժիսորը նախընտրում է չբարձրաձայնել, բայց խոստանում է՝ դրանք սարերի հետեւում չեն, քանի որ ինքն ու իր թիմը շարունակում են «անդադար աշխատել»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել