Նոյեմբերի 25-ին, ժամը 17:00-ին «Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Dvin Music Hall-ի ցուցասրահում կկազմակերպվի Հայաստան տեղահանված արցախցի երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կուղղվի Երևանում Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոնի վերաբացմանը։
Օրերս «Թովմասյան» հիմնադրամն արցախցի փոքրիկների համար կազմակերպել էր նկարչության վարպետության դաս։ Ծրագրին մասնակցած 40 երեխա նկարել է հայրենիքը, հայրենի բնությունը, երազանքներն ու նպատակները։
Վարպետության դասի ընթացքում երեխային մասնագիտական աջակցություն են ցուցաբերել, ինչպես Ստեփանակերտում նախկինում գործող մանկական ստեղծագործական կենտրոնի ուսուցիչները, այնպես էլ հրավիրյալ նկարիչներ Էլզա Եղիազարյանն ու Արմեն Հակոբջանյանը։ «Մենք վստահ ենք, որ նման նախաձեռնություններն անհրաժեշտ ու կարևոր են՝ նպաստելու փոքրիկ արցախցիների տաղանդի զարգացմանը։
Նրանց ստեղծած յուրաքանչյուր կտավ վկայությունն է անսասան ոգու և տոկունության։ Այս նախաձեռնության հասույթը կուղղվի վերականգնելու այն ստեղծագործական ներուժը, որը տարիներ շարունակ առկա էր Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոնում։ Հուսով ենք, որ միջոցառման ընթացքում կկարողանանք վաճառել բոլոր առկա կտավները»,-նշում է հիմնադրամի գործառնությունների տնօրեն Իննա Հովհաննիսյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար