«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Որքա՞ն պետք է տեւի սեքսը. ակնկալիքներ VS իրականություն

23:26, 24 նոյեմբերի

Որքա՞ն պետք է տեւի սեքսը: Այս հարցի շուրջ յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի։ Այնուամենայնիվ, ըստ Pilot Men's Health-ի, տղամարդիկ սովորաբար սեքսով են զբաղվում հինգուկես րոպե, թեեւ շատերը կարծում են, որ սեքսը պետք է երկու անգամ ավելի երկար տեւի:

Այս վերաբերմունքը կարելի է բացատրել նրանով, որ շատերին դուր է գալիս պոռնոգրաֆիա դիտելը. տղամարդկանց 33 տոկոսը պոռնոգրաֆիկ բովանդակություն է դիտում շաբաթը, առնվազն, մեկ անգամ՝ եթե ոչ ավելի հաճախ:

Ակնկալիքների եւ իրականության միջեւ այս բացը կարող է պատճառ դառնալ, որ տղամարդիկ անկողնում իրենց ոչ ադեկվատ զգան:

News.com.au-ն ներկայացնում է ապշեցուցիչ վիճակագրություն. տղամարդկանց 59 տոկոսը կարծում է, որ պոռնոգրաֆիան կամ դրական է անդրադառնում, կամ բացարձակ չի անդրադառնում իրենց սեռական կյանքի վրա, սակայն կանանց 33 տոկոսը այլ կարծիքի է:

Տղամարդիկ կարծում են, որ եթե ընդօրինակեն պոռնոգրաֆիայում ցուցադրված շարժումները, կերջանկացնեն իրենց զուգընկերուհուն։ 

Այնուամենայնիվ, պոռնոգրաֆիան կարող է տղամարդկանց եւ կանանց մոտ ստեղծել անիրատեսական ակնկալիքներ, նորմալացնել կանանց նկատմամբ ագրեսիվ վարքը եւ նվազեցնել գրգռվածությունը։ 

Բժիշկ Բեն Կոնդոնն ասել է, որ պոռնոգրաֆիայի դիտումը սահմանափակելը լավ կլիներ ակադեմիական տեսանկյունից, բայց իրականում դա աներեւակայելի դժվար է, քանի որ այն հասանելի է:

«Արդյունքներից պարզ է դառնում, որ, երբ խոսքը վերաբերում է տղամարդկանց ինտիմ առողջությանը եւ հարաբերություններին, դեռ շատ տաբուներ կան, որոնք պետք է հաղթահարվեն, եւ դա հենց այն է, ինչ Pilot-ն աշխատում է լուծել»,-հավելել է նա:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել