39-ամյա Անջելինա Ջոլին՝ ռուսական Interview-ի էջերին

14:33   27 նոյեմբերի, 2014

Արդեն մեկ շաբաթ է համաշխարհային ԶԼՄները քննարկում են Քիմ Քարդաշյանի եւ Անջելինա Ջոլիի մասին։ Հայտնի դերասանուհին շարունակում է ամբողջ աշխարհին ներկայացնել իր նոր «Unbroken» ֆիլմը։ Եվ ինչպես պահանջում են շոու-բիզնեսի կանոնները՝ նա պետք է մասնակցի բազմաթիվ ֆոտոշարքերի նկարահանումների, հայտնվի ամսագրերի շապիկներին հարցազրույցներ տա, իսկ ֆիլմի պրեմիերայի ժամանակ նա նաեւ լուսանկարվել է զինվորականների հետ։

Այժմ Ջոլին նկարահանվել է ռուսական Interview Russia-ի դեկտեմբերյան թողարկման շապիկի համար։

Ի դեպ, նախօրեին Ջոլին դարձել է ITV News հեռուստահաղորդման հյուրը, որի ժամանակ հայտարարել է, որ նա պատրաստ է հրաժարվել դերասանի ու ռեժիսորի կարիերայից եւ շարունակել իր քաղաքական գործունեությունը, եթե վստահ լինի, որ կարող է ինչ-որ լուրջ ազդեցություն ունենալ այս բնագավառում։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE