Արդեն մեկ շաբաթ է համաշխարհային ԶԼՄները քննարկում են Քիմ Քարդաշյանի եւ Անջելինա Ջոլիի մասին։ Հայտնի դերասանուհին շարունակում է ամբողջ աշխարհին ներկայացնել իր նոր «Unbroken» ֆիլմը։ Եվ ինչպես պահանջում են շոու-բիզնեսի կանոնները՝ նա պետք է մասնակցի բազմաթիվ ֆոտոշարքերի նկարահանումներին, հայտնվի ամսագրերի շապիկներին, հարցազրույցներ տա, իսկ ֆիլմի պրեմիերայի ժամանակ նա նաեւ լուսանկարվել է զինվորականների հետ։
Օրեր առաջ Ջոլին դարձել է ITV News հեռուստահաղորդման հյուրը, որի ժամանակ հայտարարել է, որ նա պատրաստ է հրաժարվել դերասանի ու ռեժիսորի կարիերայից եւ շարունակել իր քաղաքական գործունեությունը, եթե վստահ լինի, որ կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ այս բնագավառում։
«Ես պետք է իմանամ, որ իմ գործունեությունը կարող է օգնել ինչ-ինչ փոփոխություններ կատարել, որոնք իսկապես օգտակար կլինեն»։
Անջելինան նաեւ ավելացրել է, որ վերջին շրջանում միջազգային կազմակերպություններն ոչ այնքան արդյունավետ աշխատանք են կատարել Սիրիայի հարցում.
«Միջազգային կազմակերպություններն անարդյունավետ քայլեր ձեռնարկեցին այդ հակամարտության կարգավորման եւ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող մարդկանց օգնության հարցում։ Կարծում եմ պարզ է, որ մենք չենք կարողացել հաջողության հասնել եւ լուծել այս խնդիրը»։
Աղբյուրը՝ E Online
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն