Արամ Mp3-ը, Քրիստինե Պեպելյանը, Գարիկը եւ այլ հայտնիներ խորհուրդ կտան, թե ինչ կարդալ

11:24   30 մարտի, 2015

Մեկնարկում է Հայաստանի ժամանակակից արվեստների միության՝ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի երրորդ փուլը, որի ժամանակ իրենց կարդացած սիրելի գիրքն ընթերցողների հետ կքննարկեն երգարվեստի ներկայացուցիչները՝ Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանը, Արամ Mp3-ը, Գարիկը եւ Սոնա Ռուբենյանը:

Արամ Mp3-ն իր երկրպագուների հետ կկիսվի Գի Դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» ստեղծագործությամբ:

Քրիստինե Պեպելյանն ընտրել է Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիքը»:

Հումորիստն Գարիկը կքննարկի Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին», իսկ Սոնա Ռուբենյանը` Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» գիրքը:

Հիշեցնենք, որ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի առաջին փուլում իրենց սիրելիի գրքերը հանդիսատեսի հետ քննարկեցին դերասաններ Նազենի Հովհաննիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը եւ հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Նախագծի երկրորդ փուլը քաղաքական գործիչների մասնակցությամբ էր: «Խորհուրդ են տալիս հայտնիները-3»-ը կմեկնարկի շուտով, որի մանրամասներին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ում:

Շ.Շ.



© NEWS.am STYLE