«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Որքանո՞վ են նման «Անասնաֆերման» եւ Հայաստանը. Հովհաննես Ազոյանն ընթերցողների հետ քննարկեց Ջորջ Օրուելի հայտնի գիրքը

11:18, 2 հուլիսի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը իրականացնում է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որի շրջանակներում հայտնի մարդիկ խորհուրդ են տալիս կարդալ այս կամ այն ստեղծագործությունը, ապա քննարկում դրանք ընթերցողների հետ:

NEWS.am STYLE-ը երեկ ներկա գտնվեց այդ քննարկումներից հերթականին, որի ընթացքում դերասան եւ շոումեն Հովհաննես Ազոյանը խոսեց Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» գրքի մասին:

 

Հովհաննեսի խոսքով՝ գիրքն ընթերցելիս անընդհատ զուգահեռներ է անցկացրել գրքում եւ ներկայումս Հայաստանում կատարվող իրադարձությունների հետ: «Գիրքը, որպես գրական արժեք, այդքան էլ ուժեղ չէ, սակայն ուժեղ է այնքանով, որ կարելի է համեմատել մեր իրականության հետ: Ես սա կարդալիս անընդհատ մտածում էի՝ ով ով է, մեր երկրի իրականությանը շատ մոտ է: Հեղինակը կենդանիների, բնության միջոցով նկարագրում է մարդու տեսակը եւ առանց անունների ներկայացնում 2014 թվականի Հայաստանի Հանրապետությունը», -նշեց նա:

Փորձելով վերլուծել «Անասնաֆերման», շոումենն ասաց, որ անգրագիտությունը չարիք է, սակայն խնդիրն այն է, որ անգրագետներին չես կարող ստիպողաբար գրագետ դարձնել, պետք է հորինել նրանց համար մի դրդապատճառ, որպեսզի նրանք առանց ստիպելու գրագիտություն սովորեն: Իր խոսքում նա նաեւ հավելեց, որ, եթե անարդարության դեմ զենք չունես, պետք է դրա դեմ պայքարես մտքով եւ աստվածային մարդասիրությամբ հաղթես զենքին:


Անդրադառնալով գրքում նշված հայտնի արտահայտությանը՝ «Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները», Ազոյանն ասաց, որ միեւնույն է՝ այդ բոլոր կենդանիները գտնվում են մի նավի վրա, եւ եթե նավը ծակվում է, խորտակվում են բոլորը: «Սա հատկապես թող հիշեն մեր իշխանությունները»,-հավելեց նա:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել