«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Քնելու տեղ չունեինք, բայց գրքեր ունեինք». Նազենի Հովհաննիսյան

10:05, 5 հուլիսի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը իրականացնում է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որի շրջանակներում հայտնի մարդիկ խորհուրդ են տալիս կարդալ այս կամ այն ստեղծագործությունը, ապա քննարկում դրանք ընթերցողների հետ:

NEWS.am STYLE-ը երեկ ներկա գտնվեց այդ քննարկումներից հերթականին, որի ընթացքում դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը խոսեց Ալեքսանդր Դյումա որդու «Քամելիազարդ տիկինը» վեպի մասին:

Նազենին, ով մանկուց է ծանոթացել գրքերի զարմանահրաշ աշխարհին, պատմեց, թե ինչպես է չորրորդ դասարանում առաջին անգամ բարեկամուհու տանը տեսել Դյումայի սույն վեպը եւ որոշել ինչ-որ տեղից այն ձեռք բերել եւ կարդալ, թեեւ տանն, իր խոսքով, գրքի պակաս չունեին:

«Մեր տանը շատ գիրք կար, քնելու տեղ չկար, բայց կային գրքեր: Անգամ պահարանները չէին բավականացնում գրքերի համար, եւ դրանք կոկիկ դասավորված էին իրար վրա: Ես սիրում էի վերադասավորել դրանք եւ ամեն անգամ, ըստ տրամադրության, մի գիրք ընտրել եւ կարդալ»,-նշեց Նազենին՝ հավելելով, որ շատ է հուզվել եւ անգամ արտասվել է վեպն առաջին անգամ կարդալիս:

«Դա է հենց Դյումայի գլխավոր միտքը՝ հուզել մարդուն մի սովորական պոռնիկի պատմությամբ: Շատ սովորական սիրո պատմություն է, բայց այդ սիրո մեջ կան քայլեր, այդ քայլերն են պատմությունը դարձնում անսովոր»,-ընդգծեց դերասանուհին:


Խոսելով վեպի հերոսուհու՝  մարմնավաճառ Մարգարիտ Գոտյեի մասին, Նազենին ասաց, որ թեեւ նա իր մարմինը վաճառքի էր հանել, այնուամենայնիվ, ամենաընկած պահին շատ վեհ գտնվեց, քան նրանք, ովքեր նրանից շատ ավելի վերեւ են կանգնած:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Մարգարիտը չմահանար, արդյո՞ք նրա սիրելին՝ Արման Դյուվալը, դեմ կգնար ամեն ինչին եւ կմնար Մարգարիտի կողքին, Նազենի Հովհաննիսյանն ասաց, որ եթե շարունակություն լիներ, ապա, ամենայն հավանականությամբ, Դյուվալը կգնար. «Տղամարդու տեսակն է այդպիսին»,-նշեց նա:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  Türkçe

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել