Կողոպտված Քիմ Քարդաշյանը վերադարձել է Նյու Յորք. Քանյեն դիմավորել է կնոջը

09:35   4 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Նյու Յորք, որտեղ օդանավակայանում կնոջը դիմավորել է Քանյե Ուեսթը։

Քիմ Քարդաշյանին, ինչպես գիտեք, նախօրեին գիշերը կողոպտել էին փարիզյան հյուրանոցում։ Հայուհուց, որն այդ պահին համարում մենակ էր, գողացել են 16 մլն դոլար արժողության թանկարժեք իրեր։

Դիմակներ հագած հինգ մարդ աստղին փակել էին լոգարանում ու փախուստի դիմել հեծանիվներով։

Քիմը հյուրանոցում մենակ էր, մինչ նրա թինապահը Փարիզում գիշերային ակումբում հետեւում էր քույրերի՝ Քորթնիի ու Քենդալի անվտանգությանը։

Քիմի հետ ԱՄՆ է վերադարձել նաեւ հայուհու մայրը՝ Քրիս Ջենները։

Պասկալ Դյուվյեն՝ Քիմի թիկնապահը։

Քիմի թիկնապահները՝ Նյու Յորքի հյուրանոցում

Չարագործները զարդերից բացի գողացել են նաեւ Քիմի երկու սմարթֆոնները, որոնցում հայուհու անձնական տեղեկություններն էին ու լուսանկարները։ Քիմի ներկայացուցիչները վախենում են, որ շուտով Քիմի անձնական լուսանկարները կհրապարակվեն որեւէ պարբերականում։

Աղբյուր՝  Daily Mail
Լուսանկարներ՝ Startracks, INFPhoto



© NEWS.am STYLE