Քիմ Քարդաշյան vs Huffington Post․ Ներողություն խնդրեք կամ ես ձեզ դատի կտամ

11:11   22 հոկտեմբերի, 2016

Կասկածները, որ Քիմ Քարդաշյանը ինքն է կազմակերպել Փարիզում իր սեփական կողոպուտը լրջորեն զայրացրել են հեռուստաաստղին, որը երեկ 36 տարեկան է դարձել։ Առաջինը հայուհու հարվածի տակ է հայտնվել MediaTakeOut.com կայքը, որը հայուհուն կասկածում էր Փարիզում կատարված գողությունը կազմակերպելու մեջ:

Փարիզում կատարված գողությունը շատ հարցերի տեղիք է տվել։ Սակայն այս պահին բոլոր տարօրինակ հարցերով զբաղվում է Ֆրանսիայի ոստիկանությունը։ Իսկ ահա մեդիադաշտը շտապել է իր վարկածներն առաջ քաշել։ Որոշ կայքեր անգամ հայուհուն անմիջականորեն մեղադրել են այն բանում, որ նա ինքն է կազմակերպել այդ կողոպուտը։ Ռեալիթի շոուի 35-ամյա աստղի պատասխանը չի ուշացել:

Իսկ հիմա, TMZ-ի փոխանցմամբ Քիմը անցել է The Huffington Post հեղինակավոր պարբերականին, որը նույնպես հայուհուն կասկածում է իր սեփական կողոպուտը բեմադրելու մեջ։ Պարբերականը պնդում է, որ Քիմի կողոպուտը փիառ ու գովազդ էր։ Նաեւ, որ կողոպուտն այնքան լավ չի ստացվել, որքան Քիմն էր ծրագրում։

Քիմը որոշել է պատասխանել ու իր ներկայացուցիչների միջոցով հայտնել է, որ եթե պարբերականը ներողություն չխնդրի, ապա ինքը դատի կտա նրանց։ Հայուհին նաեւ նշել է, որ այն պնդումները, որ կողոպուտն այդքան էլ լավ չի ստացվել, որքան Քիմն էր ծրագրել, պարբերականը մեկ այլ կայքից է պատճենել, որը երգիծական բովանդակության վրա է մասնագիտանում։

Քիմը պահանջում է ներողություն եւ պաշտոնական հերքում, իսկ ահա պարբերականի խմբագրությունը, կարծես, մտածիր չէ անել դա։ Այնպես որ սպասում ենք նոր սկանդալների...



© NEWS.am STYLE