Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած կողոպուտից հետո զրկվելով 12մլն դոլարի թանկարժեք իրերից՝ Քիմ Քարդաշյանը իր հետագա կյանքն է փորձում ծրագրել։

Մինչ Քիմը ուշքի է գալիս Նյու Յորքի իր բնակարանում, իր մասին հիշեցրել է սկանդալային համբավ ունեցող ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, որը եթե հիշում եք, համբուրել էր հայուհու հետույքը Փարիզում Նորաձեւության շաբաթվա ընթացքում։

Իր Instagram–ում Սեդյուկը հավաստիացնում է, որ Փարիզում կատարված կողոպուտը հորինված պատմություն է, որը Քիմն է կազմակերպել։
Գլխավոր պատճառը, հանուն որի աստղը գնացել է նման խարդախության, Քարդաշյան- Ուեսթ ընտանիքի ֆինանսական խնդիրներն են։

«2014-ի սեպտեմբերին ես դարձա Քիմ Քարդաշյանի ու նրա ներկայացուցչի Ինա Տրեսիոկասի խաբեության զոհը։ Ինչպես հիշում եք, ես երկու տարի առաջ Balmain-ի ցուցադրությունից առաջ Քիմի հետ կատակ խաղացի։ Դրանից հետո Ինան TMZ պորտալին հայտնել է, որ ես նորից եմ հետապնդել Քարդաշյանին ու սպասել նրան Costes հյուրանոցի մոտ։ Իբրեւ նրա թիկնապահները նկատել են ինձ ու ստիպել, որ հեռանամ։ Դրա համար ինձ քրեական պատասխանատվություն էր սպառնում՝ չնայած այդ կինը լրատվամիջոցներին սուտ էր ասել։ TMZ-ի տեքստը ամբողջությամբ պատճենել էր նաեւ Daily Mail –ը՝ ներկայացնելով նյութ՝ առանց գոնե մեկ ապացույցի։ Դրա տակ նույնիսկ լրագրողի ստորագրություն չկար.
«Ես հերքում տվեցի, ու երկու պորտալներն էլ նյութերից հանեցին Ինայի անունը։ Կարծում եմ, նա անհանգստացել էր, որ ստիպված կլինի դատարանի առաջ պատասխան տալ իր ստի համար»։
Ինչպե՞ս է այս դրվագը կապակցված կողոպուտի հետ։
«Երբ ես CNN–ին հարցազրույց էի տալիս Քիմի հետ իմ բոլոր կատակների մասին, տեսա Քիմի կողոպտվելու մասին հաղորդագրությունները։ Իհարկե, ես միանգամից TMZ-ի ու Daily Mail –ի բոլոր նյութերում նկատեցի արդեն ծանոթ անունը՝ Ինա Տրեսիոկաս։ Պատմությունը կրկնվում է։ Ոչ մի ապացույց, ոչ մի թեկուզ պատահական լուսանկար, որն այդ հարձակումը գոնե մի քիչ ճշմարտանման կդարձներ։ Ես կասկածի տակ եմ դնում Ինայի յուրաքանչյուր բառը եւ որպես լրագրող խորհուրդ եմ տալիս իմ գործընկերներին երկու անգամ ստուգել բոլոր այն տեղեկությունները, որոնց աղբյուրը նա է։
Կողոպուտից մի քանի օր առաջ Քիմը սոցցանցերով մեզ ցուցադրում է իր շքեղ մատանին, ծանոթացնում մեզ իր թիկնապահ Պասկալի հետ։ Եվ ահա կողոպուտ է տեղի ունենում, գողանում են մատանին, իսկ թիկնապահն էլ անհրաժեշտ պահին Քիմի կողքին չի լինում։ Այդ Պասկալի մասին երեք օր անդադար գրում են բոլոր համաշխարհային լրատվամիջոցները։ Ինչո՞ւ փողոցում արված ոչ մի տեսագրություն չկա։ Դա Փարիզի ամենահարգված թաղաամսերից մեկն է։ Չի հայտնաբերվել ոչ մի ԴՆԹ այն համարում, որտեղ իբրեւ կողոպտել են Քիմին։ Ինչո՞ւ է տուժածը միանգամից տուն մեկնել։ Մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները մենք ուզում ենք ստանալ։ Այն, որ Քիմը հանրահայտ աստղ է, որը սոցցանցերում միլիոնավոր երկրպագուներ ունի, նրան անձեռնմխելի չի դարձնում։ Իր խաբեության համար նա պետք է պատասխան տա Ֆրանսիայի դատարանի առաջ։
Ես դիմում եմ լրագրողներին՝ մի թույլ տվեք, որ այս պատմությունը անհետեւանք անցնի գնա։ Սա փչացնում է ոչ միայն հյուրանոցի, այլեւ Ֆրանսիայի հեղինակությունը, որի իշխանություններին, հնարավոր է, հիմարացրել է հեռուստաաստղը։

Ինչո՞ւ է նա արել դա
1․ Ֆինանսական խնդիրներ։ Նրանք այնքան էլ հարուստ չեն, որքան կարծում եք։ Շքեղ հագուստի, մեքենաների ու մնացած ամեն ինչի մեծ մասը՝ ապրանքանիշների նվերներն են գովազդի համար։ Չէ՞ որ դուք գիտեք, թե ինչ հսկայական պարտքեր ունի Քանյեն։
2 Գովազդային հնարք։ Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուն մշտական փիառի կարիք ունի։ Կողոպուտը մի քանի տարով կապահովի հետաքրքրություն հաղորդման նկատմամբ։
3․ Նրանք կարծում են, թե անձեռնմխելի են։ Նրանց ընտանիքը ամբողջովին վերահսկում է TMZ եւ Daily Mail խոշոր տաբլոիդները։ Համապատասխանաբար նրանք կարծում են, որ կարող են ցանկացած պատմություն հորինել, ու դրանցից մեկի մեջ ինձ էլ են ներքաշել։
Այնպես որ, եթե մի կողմ դնենք իդեալական սելֆիները ու տեսախցիկները, մենք կտեսնենք սովորական մեծ ընտանիք, որը հնարավոր է հանցագործություն է կատարել։ Նրանք այնքան ուժեղ չեն, որքան ուզում են թվալ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:51, 28 հոկտեմբերի
«Ես գիտեմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու». Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին16:05, 28 հոկտեմբերի
Էվելինա Խանոյանի 31-ամյակն ու անակնկալը՝ հյուրերին (VIDEO)15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող