Հայաստանը «Միսս Տիեզերք»-ում կներկայացնի Փեգի Գարաբեկյանը

10:51   11 սեպտեմբերի, 2025

Ամերկահայ մոդել, գեղեցկուհի Փեգի Գարաբեկյանը թագադրվել է՝ որպես «Միսս Տիեզերք Արմենիա» և 2025-ին կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում: Այս մասին տեղեկանում ենք «Միսս Արմենիա»-ի ինստագրամյան էջից:

«Հայաստան, քո նոր թագուհին թագադրվեց: Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ Փեգի Գարաբեկյանը ճանաչվել է «Միսս Տիեզերք Արմենիա 2025»,-նշված է հրապարակման մեջ:

Փեգի Գարաբեկյանի առաջին լուրջ նվաճման մասին հայտնի դարձավ 2015 թ-ին, երբ աղջիկըներկայացրեց Հայաստանը «Միսս Ասիա ԱՄՆ» մրցույթում՝ արժանանալով Miss Congeniality կոչմանը։ Տարիներ անց հայուհին վերադարձավ մրցութային հարթակ՝ այս անգամ «Միսս ՄիացյալԱզգեր» մրցույթի համար, որտեղ գեղեցկուհին կրկին ներկայացրեց Հայաստանը։ 

NEWS.am STYLE-ը ArmenՅԱՆs խորագրում պատմել էր Փեգիի մասին:

Աղջիկը ծնվել է Իրանում՝ 1994 թ-ին, բայց մեծացել է Հնդկաստանում։ Այնտեղ 4  տարի ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: «Ես հպարտ եմ, որ ունեմ հայկական ծագում, եւ պահպանում եմ իմ քրիստոնեական հայացքները, սկզբունքները, բարոյականությունն ու կենսակերպը»,-մեզ հետ զրույցում նշել էր նա:

Խոսելով իր հայկական դիմագծերի մասին՝ Փեգին ասել է. «Կարծում եմ՝ հայկական դիմագծերս շատ ընդգծված են։ Հասկանալի է, որ դժվար է հայերին դասակարգել ֆիզիկական բնութագրերի որոշակի դասի, քանի որ մենք բազմազան բնակչություն ենք՝ գրավիչ հատկանիշների լայն շրջանակով: Բայց ես հպարտ եմ հայկական դիմագծերիս համար, եւ վստահ եմ, որ դա օգնում է, քանի որ այդ հպարտությունը տալիս է նաեւ բացառիկ ինքնավստահություն, որն արտացոլվում է մրցույթներին մասնակցելու ընթացքում»։ 

«Միսս Տիեզերք 2025» մրցույթը կկայանա նոյեմբերի 25-ին՝ Թաիլանդում:



© NEWS.am STYLE