Դմիտրի Շեպելեւը Ժաննա Ֆրիսկեի հորը նյարդային նոպայի է հասցրել

13:06   11 դեկտեմբերի, 2015

Դմիտրի Շեպելեւի վրա կատարված հարձակմանը վերաբերող սկանդալային պարզաբանումները շարունակում են փոթորկել ռուսական շոուբիզը:

Ինչպես գրում է «Дни», վերջին անգամ կրքերը բորբոքվել են «Пусть говорят» հանրահայտ հեռուստաշոուի ժամանակ:

Շեպելեւը երգչուհու հոր հասցեին ճառ էր ասել ու հայտնել, որ իր ու Պլատոնի վրա Վլադիմիրի կազմակերպած հարձակումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեբանության վրա: Շոումենը սկսել է վիրավորել Ֆրիսկեի հորը, որը չդիմանալով այդ լարվածությանը՝ ազատություն է տվել զգացմունքներին, ինչի հետեւանքով նրա մոտ նյարդային նոպա է սկսվել: Նա մեղադրել է Շեպելեւին՝ իր թոռնիկին միտումնավոր թաքցնելու համար: Երգչուհու հայրը ճշգրտել է, որ հիշատակված դեպքը ամենեւին էլ հարձակում չի եղել: Նրա խոսքով, ինքը պարզապես ցանկացել է շնորհավորել թոռնիկին:

«Նրանցից մեկը հարբած էր: Ուժեղ գինու հոտ էր գալիս: Ամենայն հավանականությամբ Դիմայից: Նրանք տոնում էին: Թիկնապահը հարվածեց գլխիս, որպեսզի ես վերելակ չմտնեմ: Ես խնդրում էի «թող թոռնիկիս խաղալիք նվիրեմ, մի անգամ համբուրեմ»: Թիկնապահը 140կգ է կշռում ու գրում են, իբրեւ ե՞ս եմ նրան ծեծել»,- պատմել է նա:



© NEWS.am STYLE